Հայաստան է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվիրակությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    17 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    17 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստան է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվիրակությունը

Հայաստան է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվիրակությունը

Հարավային Կովկասի տարածաշրջան ընդլայնված այցի շրջանակում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Հայաստանում կլինի ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔին:

Դեսպան ՄըՔին իր այցով կխթանի Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև գործակցությունը, որը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների և երկու ժողովուրդների միջև երկար տարիների հարաբերությունների վրա:

Դեսպան ՄըՔիի հետ միասին Հայաստան կայցելի նաև Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ, դոկտոր Ալեքսանդր Սոկոլովսկին:

Դեսպան ՄըՔիի օրակարգում ընդգրկված են հանդիպումներ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ։ Հանդիպումների քննարկման շրջանակն ընդգրկում է հայ-ամերիկյան հարաբերությունները, ԱՄՆ ՄԶԳ-ի գործակցությունը Հայաստանի հետ՝ ժողովրդավարության և տնտեսական անվտանգության զարգացման տեսանկյունից։

Դեսպան ՄըՔին կհանդիպի նաև մամուլի ներկայացուցիչների ու ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի շահառուների հետ, կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելու արարողությանը։

Իր հանդիպումներում դեսպան ՄըՔին կընդգծի ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու կայուն խաղաղությանը Հարավային Կովկասում, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին շարունակել իր ուղին և առաջ գնալ դեպի ժողովրդավարական բարեփոխումներ, աջակցել կոռուպցիայի կանխարգելման ջանքերին, էներգետիկ անվտանգությանը, մարդու իրավունքների խթանմանն ու տնտեսական բարգավաճմանը:

Թեմայի այլ նորություններ