Համատեղ ջանքերի արդյունքում իրենք ցանկանում են հասնել խաղաղության և տարածաշրջանի անվտանգության. Վրաստանի ԱԳ նախարարը՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    16%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    16%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Համատեղ ջանքերի արդյունքում իրենք ցանկանում են հասնել խաղաղության և տարածաշրջանի անվտանգության. Վրաստանի ԱԳ նախարարը՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Համատեղ ջանքերի արդյունքում իրենք ցանկանում են հասնել խաղաղության և տարածաշրջանի անվտանգության. Վրաստանի ԱԳ նախարարը՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Այսօր Վրաստանում հատուկ օր է, Թբիլիսիում տեղի է ունենում կարևոր երկխոսություն, որը սկսվել է մեր երկու հարևանների միջև։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։ Նա նշել է, որ այս գործընթացն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ համատեղ ջանքերի արդյունքում իրենք ցանկանում են հասնել խաղաղության և տարածաշրջանի անվտանգության.

«Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին վստահության համար, նրանց վստահությունը մեր կառավարության նկատմամբ նույնպես շատ կարևոր է։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր է նշված երկխոսության անցկացումը Վրաստանում, Թբիլիսիում։ Թբիլիսին դարեր շարունակ եղել է այն վայրը, որտեղ կարևոր որոշումներ են կայացվել, և հենց այս երկխոսությունն է դրա կարևոր շարունակությունը»,- ասել է նա։

Թեմայի այլ նորություններ