Գյումրիում մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների առաջադրումների գործընթացը. առաջադրումների առաջին օրը դեռ ոչ մի կուսակցություն և դաշինք իրենց թեկնածուների ցանկը չի ներկայացնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    29%
    13 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    72%
    6 կմ/ժ
  • Լոռի 16°C
    81%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    88%
    8 կմ/ժ
  • Արարատ 26°C
    59%
    9 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    29%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    84%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    33%
    11 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    55%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    80%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.1006
  • Ռուբլի = 4.33507
  • Դոլար = 388.49

Գյումրիում մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների առաջադրումների գործընթացը. առաջադրումների առաջին օրը դեռ ոչ մի կուսակցություն և դաշինք իրենց թեկնածուների ցանկը չի ներկայացնել

Գյումրիում մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների առաջադրումների գործընթացը. առաջադրումների առաջին օրը դեռ ոչ մի կուսակցություն և դաշինք իրենց թեկնածուների ցանկը չի ներկայացնել

Գյումրիում սեպտեմբերի 2-ին մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների առաջադրումների գործընթացը: Առաջադրումների առաջին օրը  դեռ ոչ մի կուսակցություն և դաշինք իրենց թեկնածուների ցանկը չի ներկայացնել ԸԸՀ:

Գյումրիում ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցակցվելու, այսինքն՝ ընտրվում են տվյալ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ավագանու անդամները: Իսկ քաղաքապետի թեկնածուներ հանդիսանում են տվյալ կուսակցության կամ կուսակցությունների  դաշինքի ցուցակի առաջին համարը զբաղեցնողները:  Առաջադրումների համար ժամանակ է հատկացված սեպտեմբերի 2-ից 12-ը՝ 18:00, իսկ հետո արդեն գրանցման գործընթացն է սկսվելու: Ընտրական օրենսգիրքը հստակեցնում է, թե ովքեր չեն կարող Գյումրիի ավագանու անդամի թեկնածուներ լինել:

ՏԻՄ ընտրությունները Գյումրիում համակարգելու է  թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը : Գյումրիում կգործի  82 ընտրատեղամաս:

«Այսօր առաջադրումների առաջին օրն էր, բայց այս պահին դեռ ոչ մի կուսակցություն կամ դաշինք փաստաթղթեր չի ներկայացրել: Եղել են մարդիկ, ովքեր ԸԸՀ դիմել են հայտի ձևաթղթի հետ կապված: Հայտը ԸԸՀ պետք է ներկայացնի կուսակցության ղեկավարը կամ լիազոր անձը՝ ներկայացնելով ավագանու ցուցակը՝  15 հոգուց ոչ պակաս»,- «Արմենպրես»-ին  տեղեկացրեց  թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը, որպես ավագանու անդամի թեկնածու պարտադիր է վերջին 6 ամիսը պետք է բնակություն հաստատած լինի Գյումրում: Որպես թեկնածու չի կարող հանդես գալ ուժային կառույցի ներկայացուցիչը:

Թիվ 31 ՏԸՀ նախագահն չբացառեց՝ առաջադրումների համար ակտիվությունը «հայկական տարբերակով» վերջին օրն է սպասվում: «Չեմ բացառում  կլինեն վերջին վայրկյանին, վերջին օրը ներկայացողներ, բայց խորհուրդ եմ տալիս շուտ դիմել, որպեսզի, եթե կան թեկնածուների թերի փաստաթղթեր, ամեն ինչ ժամանակին ու նորմալ կարգի բերվի»,-նշեց Տիգրան Ղազարյանը:

Նախընտրական քարոզչության համար հատկացված ժամանակը, ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների, բավականին երկար է։ Քարոզչությունը կսկսվի սեպտեմբերի 22-ին և կտևի մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ։

Թեմայի այլ նորություններ