Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ժամանել է Երևան: Ավելի վաղ արտգործնախարարը տեղեկացրել էր, որ Հայաստան է ուղևորվում Ուկրաինայից: Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Կոլոննան հայտարարել էր, որ Ֆրանսիան ամրապնդում է Հայաստանի հետ գործակցությունը պաշտպանության ոլորտում։

«Մենք ռազմական կցորդ կունենանք Երևանում։ Շուտով նաև հյուպատոսություն ենք բացելու Սյունիքի մարզում՝ սահմանային հատվածում»,- նշել էր Կատրին Կոլոննան:

Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Կոլոննային ընդունելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Կատրին Կոլոննան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ տեսակցելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

Վերադառնալով Հայաստան՝ իմ առաջին այցից 5 ամիս անց՝ X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրն Կոլոննան և կից լունկար հրապարակել:

«Բարեկամություն, աջակցություն և համերաշխություն»,- նշել է Կոլոննան:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ողջունել է Հռոմի ստատուտը վավերացնելու՝ ՀՀ Ազգային ժողովի որոշումը։ Ըստ նրա, դրանով Հայաստանը դառնում է միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն:

«Հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը խաղաղության և կայունության պայմաններից մեկն է»,- ասված է նրա «X»-ի էջում գրել է նա։

 

Թեմայի այլ նորություններ