Երկխոսությունը լավագույն միջոցն է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար. Փրայս
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երկխոսությունը լավագույն միջոցն է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար. Փրայս

Երկխոսությունը լավագույն միջոցն է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար. Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Վրաստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը և երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը, նշել է, որ ԱՄՆ-ը ակտիվ դեր է խաղում այդ գործընթացում:

«ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել երկկողմ հիմքի վրա և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որպեսզի օգնի երկրներին հասնել երկարաժամկետ, համապարփակ խաղաղության»,- հայտարարել է Փրայսը:

Պաշտոնյան հավելել է, որ ԱՄՆ-ը ողջունում է երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը, և վերահաստատել, որ երկխոսությունը լավագույն միջոցն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի հասնելու համար:

Թեմայի այլ նորություններ