ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    34%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    42%
    8 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    51%
    1 կմ/ժ
  • Արարատ 17°C
    32%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    42%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    34%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    38%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Արցախ 19°C
    61%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.19827
  • Դոլար = 395.76

ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները

ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները

 Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության խորհրդի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին, Բրյուսելում: Այս մասին հայտնում է ԵՄ խորհրդի կայքը:

Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները և քաղաքական հարցեր:

ԵՄ անդամ երկրները և Հայաստանը մտքեր կփոխանակեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև տնտեսական և ներդրումային պլանի վերաբերյալ:

Կքննարկվեն քաղաքական երկխոսության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների, առևտրատնտեսական համագործակցության  հետ կապված հարցեր: Անդրադարձ է լինելու նաև   վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարներին:

Մասնակիցները քննարկելու են նաև տարածաշրջանային հարցեր (Ռուսաստան/Ուկրաինա, Թուրքիա, Իրան), ինչպես նաև ԼՂ հարցը:

Թեմայի այլ նորություններ