ԵՄ-ն միասնական է եւ մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին. Անդրեա Վիկտորին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԵՄ-ն միասնական է եւ մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին. Անդրեա Վիկտորին

ԵՄ-ն միասնական է եւ մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին. Անդրեա Վիկտորին

Եվրոպական խորհրդարանը եւ եվրոպական բոլոր կառույցները միավորված են, միասնական են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին եւ հայտարարությունները, որոնք արվեցին նախագահ Շառլ Միշելի եւ Ֆոնդերլայնի կողմից, շատ հստակ էին, որոնք դատապարտում էին Ուկրաինայի հանդեպ ագրեսիան:

Եվրախորհդրարանը եւ եվրոպական ինստիտուտները միասնաբար են աշխատում, ձեռք ձեռքի տված եւ մեր խորհրդակցությունների ժամանակ դա նույնպես ընդգծվեց: Մենք աշխատում ենք CEPA-ի (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր-խմբ) բոլոր դրույթներ, բոլոր կետերի շուրջ եւ ԱԺ-ի, եւ ՀԿ-ների, եր կառավարության, եւ ներգրավված բոլոր կողմերի հետ»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե տպավորություն է որ Արեւմուտքը մենակ է թողել Ուկրաինային, ԵՄ դեսպանն րձագանքեց. «Կարդացեք երկու նախագահների հայտարարությունները եւ կտեսնեք ԵՄ-ի դիրքորոշումը, որը հստակ է»:

հարցին, թե պատժամիջոցները կկանգնեցնե՞ն Ռուսաստանին, որի զորքերն արդեն, ըստ որոշ լուրերի, խորացել են Ուկրաինայի տարածքում, նա պատասխանեց. «Ինչպես արդեն Մարինա Կալյուրանդը (ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ-խմբ) նշեց, մենք վստահում եւ հավատում ենք, որ դիվանագիտության միջոցով հնարավոր կլինի հասնել արդյունքի: Սա մեծ աղետ է աշխարհի եւ Ուկրաինայի համար»:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել:

Թեմայի այլ նորություններ