ԵԱՀԿ Մինսկի խումբը չի հայտարարել իր չգոյության մասին. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԵԱՀԿ Մինսկի խումբը չի հայտարարել իր չգոյության մասին. Նիկոլ Փաշինյան

ԵԱՀԿ Մինսկի խումբը չի հայտարարել իր չգոյության մասին. Նիկոլ Փաշինյան

ԵԱՀԿ Մինսկի խումբ գոյություն ունի՞, թե՞ ոչ, որտե՞ղ է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանալին: «Նոր Հայաստան» հեռուստաընկերության այս հարցերին, ինչպես նաև Ադրբեջանից ու ՌԴ-ից այս առնչությամբ հնչող հայտարարություններին անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ 2021 թ. ապրիլի 19-ին այցելել է ՌԴ, որի արդյունքներով ՌԴ նախագահի հետ ստորագրվել է համատեղ հայտարարություն:

«Ինչ է գրված դրա 24-րդ կետում. գրված է, որ ԼՂ կարգավորման շուրջ մենք պետք է համագործակցենք, պետք է օգտագործենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության պոտենցիալը նրա միջազգային մանդատին համապատասխան: Սա ՌԴ պաշտոնական տեսակետն է, որ արձանագրված է թղթի վրա: Կարծում եմ, որ պետք է այս հակասությունը պարզաբանվի, չնայած պարզաբանելու բան մեծ հաշվով չկա, որովհետև ընդունվել է համատեղ հայտարարություն, դրանից առաջ ՌԴ ԱԳ նախարարը եղել է ՀՀ-ում: Ըստ էության, մեր խնդրո առարկայի շուրջ աշխատանքի ֆորմատը ՀՀ և ՌԴ ղեկավարների մակարդակով  արձանագրված է»,- ասաց նա:

ՀՀ վարչապետը նկատեց` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկիր կա, երեքն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը, ՌԴ-ն` համատեղ հայտարարության ֆորմատով, Ֆրանսիան և ԱՄՆ-ն մի քանի անգամ են այդ մասին հայտարարել: Նիկոլ Փաշինյանը շեշտեց` ԵԱՀԿ Մինսկի խումբը չի հայտարարել իր չգոյության մասին:

«Ի սկզբանե եղել է նախագահող, հետո՝ համանախագահող, հետո՝ համանախագահողներ, դա պրոցես է, որ տեղի է ունեցել, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տված մանդատի շրջանակներում է գործում, այդ փաստաթղթերը ոչ ոք չի չեղարկել»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշեց` խոսքն այն մասին չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև կա բանավեճ, խոսում է այն մասին, որ համանախագահող երկրների հետ արձանագրել են` Մինսկի խումբը կա, Մինսկի խմբի միջազգային մանդատը կա, իսկ թե դրա շուրջ գործող ով ում հետ ինչ բանավեճ ունի, ուրիշ թեմա է:

Թեմայի այլ նորություններ