Ե՞րբ եք աշխատելու ձեզ վրա պետության ծախսած գումարներն արդարացնելու. Ալեն Սիմոնյանը` ԱԺ ընդդիմությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    31%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ե՞րբ եք աշխատելու ձեզ վրա պետության ծախսած գումարներն արդարացնելու. Ալեն Սիմոնյանը` ԱԺ ընդդիմությանը

Ե՞րբ եք աշխատելու ձեզ վրա պետության ծախսած գումարներն արդարացնելու. Ալեն Սիմոնյանը` ԱԺ ընդդիմությանը

Ընդդիմադիրներն այսօր բոյկոտեցին Ազգային ժողովի նիստը: Այս քառօրյային նրանք չեն մասնակցելու:

«Խորհրդարանական ընդդիմությունը, հիմք ընդունելով «ԱԺ կանոնակարգը», հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին և քվեարկություններին: Մենք մեկնում  ենք Արցախ և ՀՀ սահմանամերձ մարզեր՝ որպես շարունակություն մեր հայրենակիցների հետ անմիջական շփման, լինելու ենք այնտեղ, որտեղ այսօր մեր երկրի առաջնահերթ օրակարգն է»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

««Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես չի մասնակցելու այս քառօրյային՝ մեկնելով Արցախ, լինելով մեր հայրենակիցների կողքին»,- ասաց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը: 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ընդդիմության այսօրվա հայտարարությանը:

«Ուզում եմ հարց հղել ընդդիմության ներկայացուցիչներին, այն մարդկանց, ովքեր ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և գործուղել այս մարդկանց այստեղ: Ուզում եմ հասկանալ՝ լավ, բա այս մարդիկ ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձը արդարացնելու, իրենց վրա ծախսված գումարները պետության կողմից արդարացնելու: Մատների վրա հաշված օրենսդրական նախաձեռնություններ ունեն, որոնք միտված են Ռոբերտ Քոչարյանի դատավարության վրա ազդեցություն ունենալ: Զուգորդված աշխատանք Ադրբեջանի ԶՈՒ-ի հետ, հայտարարություն՝ սադրանք սահմանին, բարձր մակարդակով հանդիպում Նիկոլ Փաշինյանի և Վադիմիր Պուտինի միջև, հայտարարություն՝ միտինգ, ամբողջը՝ իրար հետ զուգորդված: Սրանք զուգադիպություններ չեն:

Ձեզ թվում է՝ ինչո՞ւ էին այսօր բոլորն այստեղ հավաքված ու այդ հայտարարությունն անում, դուրս գալիս. որպեսզի սեղմվի այն կոճակը, որն ապահովում է աշխատավարձի մուտքերը պատգամավորների հաշվին: Խմբակցությունը հանգիստ կարող էր հայտարարություն տարածել ու ընդհանրապես չգալ դահլիճ: Բայց չէ, պարտադիր պետք էր գալ, գրանցվել, հետո դիմել աշխատակազմին՝ ասելով, որ սա քաղաքական ակցիա է, խնդրում ենք մեր բացակաները համարել հարգելի և աշխատավարձերից չպակել: Սա է այսօրվա մեր ընդդիմությունը»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովի ամբիոնից անդրադարձավ ընդդիմության՝ ԱԺ նիստը բոյկոտելուն:

Կոնջորյանի համոզմամբ՝ ընդդիմությունն Ազգային ժողովում փորձում էր ամեն կերպ արժեզրկել խորհրդարանը, պարալիզացնել Ազգային ժողովը:

«Հավանաբար համարում են, որ իրենց առջև դրված խնդիրն այստեղի խրամատում լուծել են և հիմա մեկնում են Արցախ՝ հավանաբար նորից խրամատավորվելու, ամենայն հավանականությամբ, նորից խրամատավորվելու՝ ընդդեմ Հայաստանի իշխանությունների, Հայաստանի ժողովրդի: Այլ կերպ ես չեմ կարող դա մեկնաբանել»,- ասաց Կոնջորյանը:

Ընդդիմադիրներն Ազգային ժողովի նիստի մեկնարկին Արցախի դրոշն էին տեղադրել ամբիոնին:

Կոնջորյանի խոսքով՝ ընդդիմությունն Արցախի դրոշը պետք է տեղադրի, Արցախի շահերը պաշտպանի այնտեղ, որտեղ դրա կարիքը կա:

«Տրամաբանությունը, երբ Արցախի դրոշը դեմոնստրատիվ տեղադրվում է Հայաստանում ընդդեմ որևէ մեկի, ես չեմ հասկանում: Արցախի դրոշը և Արցախը բոլորիս մտքերում ու սրտերում է: Մեր ժողովուրդը հանուն Արցախի զոհել է իր լավագույն զավակներին:

Արցախի դրոշը տեղադրելը և Արցախի շահերը պաշտպանելը լավագույնս պիտի ընդդիմությունը կատարի այնտեղ, որտեղ կարիք կա հանրայնացնելու Արցախի և Արցախի մեր հայրենակիցների իրավունքների և ազատությունների մասին հարցը:

Իսկ ի՞նչ է անում այն նույն ընդդիմությունը, բոլոր միջխորհրդարանական հարթակներում, որտեղ իրենք պետք է գան և Արցախի, արցախցու իրավունքներն ու շահերը պաշտպանեն, ասել է թե՝ Արցախի դրոշն այնտեղ վեր հանեն՝ ի ցույց աշխարհի, նրանք չեն գալիս, բոյկոտում են, միջխորհրդարանական հարթակներում ընդդեմ ադրբեջանցիների չեն գալիս, չեն խոսում, բոյկոտում են, հետո գալիս են, Արցախի դրոշը կարծես թե ընդդեմ մեզ տեղադրում են Հայաստանում»,- ասաց Կոնջորյանը:

Ըստ Կոնջորյանի՝ խորհրդարանական ընդդիմությունն իր այս քայլով ոչ թե պաշտպանում է Արցախը, այլ սադրում է, ավելի է սրում Արցախի և հայության անվտանգային խնդիրները:

Թեմայի այլ նորություններ