Դուշանբեում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դուշանբեում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները

Դուշանբեում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները

Այսօր Դուշանբեում (Տաջիկստան) տեղի կունենա Անկախ Պետությունների Համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի նիստը, հայտնում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ենթադրվում է, որ նախարարները մտքեր կփոխանակեն համագործակցության շրջանակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակի շուրջ եւ կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային արդիական թեմաներ։ Օրակարգի նախագծում 9 հարց է դրված։
  • Մտքերի փոխանակում միջազգային օրակարգի արդիական հարցերի եւ ԱՊՀ ձեւաչափով փոխգործակցության վերաբերյալ:
  • Անկախ Պետությունների Համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստ անցկացնելու մասին։
  • «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային նախագծի մասին։
  • Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում 2021 թվականին արտգործնախարարների միջեւ բազմաշերտ խորհրդակցությունների իրականացման մասին։
  • Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների միջեւ գործընկերության ակտիվացմանն ուղղված 2021 թվականի Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի մասին։
  • Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների նոտարական գործունեության ոլորտում բազային կազմակերպման մասին։
  • Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտում բազային կազմակերպման մասին։
  • Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետություններում հիմնարար հետազոտությունների առաջնահերթ ոլորտներին համապատասխանող խոստումնալից գիտական նախագծերի ցանկի նախագծի վերաբերյալ։
  • Անկախ Պետությունների Համագործակցության գովասանագրով պարգեւատրելու մասին։
Նախատեսվում է լսել ««ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային նախագծի մասին» զեկույցը։
 
ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստերը ավանդաբար անցկացվում են տարին երկու անգամ։ Աշնանային հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 13-ին՝ Նուրսուլթանում։
 
Այս տարի ԱՊՀ նախագահը Ղազախստանն է։
 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-13-ը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։

Թեմայի այլ նորություններ