Դիմակների դերը COVID-19 -ի դեմ պայքարում ավելի մեծ է, քան կարծում էինք
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Դիմակների դերը COVID-19 -ի դեմ պայքարում ավելի մեծ է, քան կարծում էինք

Դիմակների դերը COVID-19 -ի դեմ պայքարում ավելի մեծ է, քան կարծում էինք

COVID-19 համավարակի ընթացքում դիմակ կրելը կարող է վիրուսի դեմ պայքարի ավելի ուժեղ միջոց լինել քան կարծում էիք:

Բժշկական The New England պարբերականի վերջին հոդվածն առաջարկում է, որ դիմակների համընդհանուր կրումը "կարող է նվազեցնել հիվանդության ծայրահ դրսևորումները և մեծացնել առանց նախանշանների վարակի անցկացման հավանականությունը":

Եթե այս նախադրյալը ճիշտ է, ապա, ըստ հոդվածի, դիմակ կրելը կարող է դառնալ կանխարգելման մի միջոց, "որը պաշտպանություն կստեղծի և հետևաբար կդանդաղեցնի վիրուսի տարածումը" մինչև համապատասխան պատվաստանյութի ստեղծումը:

Պարբերականը մեջբերում է կատարել ԱՄՆ-ում սննդի մշակման կենտրոններում COVID-19-ի բռնկումի օրինակից, ուր աշխատողները պարտավոր էին դիմակ կրել ամեն օր:

"Ավելի քան 500 վարակվածների 95%-ը նախանշաններ չեն ունեցել, իսկ մյուս 5%-ի նախանշանները եղել են թույլ կամ միջին",- ասում է պարբերականը:

Հոդվածը նաև նշել է, որ "վարակվածների շրջանում մահացության թիվն ավելի ցածր է եղել այն երկրներում, ուր դիմակները պարտադիր են եղել, նույնիսկ սահմանափակումների թուլացումից հետո":

Հոդվածի համահեղինակ դոկտոր Մոնիկա Գանդին, ով Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի վարակաբան է, բրիտանական The Telegraph լրատվականին ասել է,- "Ճիշտ է, որ դիմակների շնորհիվ առանց նախանշանների վարակվածների թվի մեծացումը կարող է մեծացնել վիրուսի դեմ գոնե կարճատև իմունիտետ ձեռք բերող բնակչության թիվը՝ պատվաստանյութին սպասելու ընթացքում":

Այդուհանդերձ նա զգուշացրել է, որ դիմակ կրելու արդյունավետության ուղղությամբ նոր հետազոտություններ պետք է կատարվեն:

Թեմայի այլ նորություններ