Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանի եվրատլանտյան ուղեգծին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանի եվրատլանտյան ուղեգծին

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանի եվրատլանտյան ուղեգծին

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանին բարենորոգումների իրականացման գործընթացում, ինչպես նաեւ օգնել եվրատլանտյան ինտեգրացման դիրքորշման ամրապնդման գործում: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի նամակում, որը հասցեագրված Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ հանրապետության Անկախության օրվա առթիվ:

«Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել վրացի ժողովրդին խաղաղ ապագայի կառուցման, բարեկեցության եւ ժողովրդավարական ազատության ճանապարհին: Միացյալ Նահանգները կշարունակի հաստատակամ գործընկերություն ցույց տալ վրացի ժողովրդին բարենորոգումների իրականացման եւ եվրատլանտյան համագորացությունում երկրի դիրքերի ամրապանդման գործընթացում»,- մայիսի 26-ին մեջբերում Է նամակի հատվածը Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Բայդենը նշել Է, որ ինքը նաեւ գնահատում Է Վրաստանի ավանդը գլոբալ անվտանգության ապահովման բնագավառում: «Մենք շատ ենք գնահատում ձեր ավանդը, որը ներդրել եք գլոբալ անվտանգության բնագավառում մեր 30-ամյա երկկողմ հարաբերությունների ընթացքում Աֆղանստանում մեր ընդհանուր պարտավորությունների եւ անձնվիրության համատեքստում»,- ասված նամակում:

Բացի Բայդենից, Վրաստանի Անկախության օրվա առթիվ Ղարիբաշվիլիին շնորհավորել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Լեհաստանի եւ Չեխիայի կառավարությունների ղեկավարներ Մատեուշ Մորավեցկին եւ Պետր Ֆիալան, ինչպես նաեւ ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թեմայի այլ նորություններ