ԱԺ-ում կրկին գերլարված մթնոլորտ է. այսօր շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը. ՈՒՂԻՂ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    38%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    67%
    17 կմ/ժ
  • Լոռի 15°C
    75%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    78%
    11 կմ/ժ
  • Արարատ 23°C
    56%
    7 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    38%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    79%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    38%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    79%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.7003
  • Ռուբլի = 4.55322
  • Դոլար = 388.736

ԱԺ-ում կրկին գերլարված մթնոլորտ է. այսօր շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը. ՈՒՂԻՂ

Կառավարության ծրագիրը Ազգային Ժողովի լիագումար նիստում ներկայացվեց երեկ. հիմնական զեկուցողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Վարչապետը պատասխանեց նաև պատգամավորների հարցերին: Այսօր խորհրդարանում շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը:

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հերթական տհաճ միջադեպը գրանցվեց: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ նրա վրա դահլիճից շիշ շպրտեցին, երբ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են: Իրավիճակը լարվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ և ընդմիջում հայտարարեց:  

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պնդմամբ`«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն է շիշ նետել ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ:

«Հայկ Սարգսյանը ելույթ ունենալիս ասաց հետևյալ նախադասությունը` այն պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով, զանգով պարտադիր ծառայությունից զինակոչիկները ազատվել են,այդ պաշտպանության նախարարները պետական դավաճան են: Սեյրան Օհանյանը շիշը վերցրեց և շպրտեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հրաչյա Հակոբյանը:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մեկնաբանել է խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը, երբ դահլիճից շիշ նետեցին ամբիոնի մոտ ելույթ ունեցող «Քաղաքացական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ: Օհանյանը պնդում է, որ իշխանությունն է սադրել, որպեսզի բախում տեղի ունենա:

«Իշխանությունն ինքն իր ելույթով սադրեց, որպեսզի բախում տեղի ունենա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Օհանյանը: Լրագրողի հարցին, թե արդյոք վիրավորանք կար պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթում, Օհանյանը պատասխանեց, որ պարզապես սադրանք է տեղի ունեցել: Ըստ Օհանյանի՝ խորհրդարանում ծեծկռտուք տեղի չի ունեցել, եղել է բախում, հրմշտոցներ։

Թեմայի այլ նորություններ

Շաբաթվա թեժ 5-յակը