ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն ամփոփել են «Եվրանեսթ» ԽՎ նիստերի արդյունքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    33%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն ամփոփել են «Եվրանեսթ» ԽՎ նիստերի արդյունքները

ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն ամփոփել են «Եվրանեսթ» ԽՎ նիստերի արդյունքները

Փետրվարի 23-ին ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Արթուր Ղազինյանը եւ Հայկ Մամիջանյանը համատեղ մամուլի ասուլիսում ամփոփել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստերի արդյունքները:

Անդրադառնալով Հայաստան ժամանած Ադրբեջանի պատվիրակության մասին հարցին` Արթուր Ղազինյանն ասել է, որ 2012թ. ադրբեջանցիները բոյկոտում էին «Եվրանեսթ» ԽՎ-ի շրջանակում Հայաստան այցելությունները: Սակայն այս անգամ եկել էին Հայաստան եւ իրենց բավականին ազատ էին զգում: Նրա կարծիքով` հաշվի առնելով պատերազմից հետո ստեղծված իրավիճակը եւ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը` վերջիններս չպետք է գային Հայաստան:

Ըստ պատգամավորի` եթե կար «Եվրանեսթ»-ի բնականոն գործունեությունն ապահովելու միջազգային պարտավորություն, ապա դա կարելի էր կազմակերպել օնլայն ձեւաչափով` փաստացի նրանց չտալով Հայաստան այցելելու հնարավորություն:

Բանախոսների ներկայացմամբ` ընդդիմությունը միասնական հանդես եկավ այդ հարթակում`  ներկայացնելով ՀՀ ազգային եւ պետական շահը` ուղիղ ուղերձներ հղելով ադրբեջանական հանրությանը եւ իշխող քաղաքական էլիտային` Արցախի, ինչպես նաեւ ՀՀ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

Արթուր Ղազինյանը նշել է, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստերի ժամանակ արձանագրվել է, որ Արցախի հարցը կարգավորված չէ, որ Արցախը եղել է, կա, մնալու է հայկական եւ երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

ԵԽ պատգամավորները եւս հաստատել են, որ չեն ճանաչում պատերազմի արդյունքները, եւ Արցախի հարցը կարգավորված չէ:

Թեմայի այլ նորություններ