Այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը

Այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը

Եվրոպական միությունն այսօր Բրյուսելում հանդիպում է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ` երկու երկրների միջեւ մի շարք խնդիրների լուծումներ գտնելու ուղղությամբ համատեղ ջանքերը առաջ մղելու նպատակով: Այս տեղեկությունը ներկայացնում է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունը։

Մասնավորապես, քննարկումները նվիրված էին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում 2022 թվականի ապրիլի 6-ին առաջիկա հանդիպման նախապատրաստմանը։

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի միջև Հանդիպումը տեղի է ունեցել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ:

Առարկայական քննարկումների ընթացքում, որոնք ներառում էին նաեւ Հաջիեւի եւ Գրիգորյանի միջեւ առանձին երկկողմ խոսակցությունը, մասնակիցները քննարկեցին քաղաքական ու անվտանգության իրավիճակը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հարցերի ողջ սպեկտրը` երկու երկրների ղեկավարների եւ նախագահ Միշելի 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման գործում: 

Մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթներին, որպեսզի շարունակեն քննարկումները, մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 14-ին առաջնորդների հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի շուրջ: Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն նաեւ երկու երկրների միջեւ խաղաղ համաձայնագրի հեռանկարների հետ կապված հարցեր:

Եվրոպական միությունը նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ կայունության ապահովմանը իր մասնակցության շարունակմանը:​​

Թեմայի այլ նորություններ