Այդ ուժերն ունեն միասնական օրակարգ՝ կախվել իշխանության թևերից, թույլ չտալ դեկրիմինալիզացիա, դեօլիգարխիզացիա
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    32%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    60%
    9 կմ/ժ
  • Լոռի 17°C
    86%
    5 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    87%
    9 կմ/ժ
  • Արարատ 28°C
    33%
    11 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    75%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    32%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    32%
    24 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    50%
    23 կմ/ժ
  • Արցախ 20°C
    81%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.6002
  • Ռուբլի = 4.39414
  • Դոլար = 388.782

Այդ ուժերն ունեն միասնական օրակարգ՝ կախվել իշխանության թևերից, թույլ չտալ դեկրիմինալիզացիա, դեօլիգարխիզացիա

Այդ ուժերն ունեն միասնական օրակարգ՝ կախվել իշխանության թևերից, թույլ չտալ դեկրիմինալիզացիա, դեօլիգարխիզացիա

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու դատարանի որոշումից հետո արդյո՞ք ընդդիմությունը համագործակցության հուշագիր կստորագրի։ Երբ Ծառուկյանի շուրջ ընթանում էին բուռն քաղաքական պրոցեսներ, կար նրան կալանավորելու վտանգ, իր ղեկավարած կուսակցության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից հայտարարում էին քաղաքական տարբեր ուժերից բաղկացած կազմկոմիտե ստեղծելու, քաղական տարբեր ուժերի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու մասին։ Եղավ ընդհուպ մի հանդիպում՝ ԲՀԿ-ի, Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք», «Ազգային օրակարգ», ՀՅԴ, «Մեկ Հայաստան» կուսակցությունների միջև։ Վերջինն արդեն իսկ հայտարարել է համագործակցությունը չբացառելու, բայցև միայնակ գործունեություն ծավալելու մասին։

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ նույնիսկ եթե լինի միավորում, քաղաքական դաշտում էական ոչինչ չի փոխվում։ «Նրանք կֆորմալիզացնեն իրենց համատեղ օրակարգը, թե ոչ՝ դա չի ազդելու հենց այն փաստի վրա, որ նրանք ունեն միասնական օրակարգ։ Եվ այդ միասնական օրակարգն է՝ կախվել իշխանության թևերից, թույլ չտալ բարեփոխումներ, դեկրիմինալիզացիա, դեօլիգարխիզացիա, ինքնիշխանության ամրապնդում։ Այդ ամենի՝ փաստ դառնալու պարագայում նրանք կհայտնվել են լուսանցքում և երկրորդը՝ խնդիր կունենան իրենց ունեցվածքի հետ։ Սա էլ հենց նրանց միավորում է։ Իսկ թե այդ ամենում ընդհանուր թուղթ կստորագրեն, թե ոչ, տաս հատ թուղթ կստորագրեն՝ ըստ էության դա ընդհանուր տրամաբանության վրա չի ազդում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն դիտարկմանը, թե սովորաբար միասնական ընդդիմությունն իշխանությունների համար ավելի վտանգավոր է լինում, Մեհրաբյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, թե վտանգ կա, որովհետև պետք է արձանագրենք մի փաստ՝ նրանք մերժված են հասարակության կողմից։ Հետևաբար՝ նրանց մարմնաշարժությունը այդ դասավորությունը չի փոխելու»։

Մեր հաջորդ դիտարկմանը, թե իշխանությունը փոքր-ինչ դանդաղում է, որոշ դեպքերում սխալ հաշվարկներ է կատարում, քաղաքագետը նշեց. «Դուք մեղմ եք արտահայտվում, թե իշխանությունը փոքր-ինչ է դանդաղում։ Այստեղ մի քիչ դանդաղկոտություն չէ, սա ուղղակի նյարդայնացնում է հասարակությանը։ Հիասթափություն չկա, հասարակությունը չի կարող ինքն իր պահանջներից հիասթափվել, բայց կա ահավոր նյարդայնացում այս ամենից և միանգամայն տեղին։ Ալեն Սիմոնյանը դա արձանագրեց, ընդունեց ու ասաց, որ ամեն ինչ արագացվելու է՝ տեսնենք»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը բացառեց, որ նույնիսկ այս նյարդայնացնող վիճակը չի կարող հասարակության համար պատճառ հանդիսանալ՝ համակրել կամ աջակցել նախկին ուժերին։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ վերը նշված քաղաքական ուժերի համագործակցությունն առայժմ կարող ենք դիտարկել միայն համատեղ քննարկումների շրջանակներում։ «Ես առիթ ունեցել եմ մի քանի անգամ ասել, որ այդ ուժերը, բացի համատեղ նպատակից, որն առավելապես ինֆորմացիոն դաշտում իշխանություններին թիրախավորելն է, ունեն միմյանց հետ կապված, միմյանց առնչվող բազմաթիվ տարաձայնություններ։ Շատ երկար ժամանակ՝ դեռևս համատեղ իշխանություն եղած ժամանակ կային այդ տարաձայնությունները, իսկ այսօր դրանք ամենևին էլ հարթված չեն։ Ըստ այդմ՝ ռազմավարական համագործակցության համատեղ հեռանկար չեմ պատկերացնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ մնացածը տակտիկական համախմբումն է, նրանք կարող են միմյանց հետ աշխատել՝ անգամ միմյանց նկատմամբ կասկածներից ելնելով։ «Այսինքն՝ հնարավորինս իրար մոտ լինեն միմյանց վերահսկելու համար։ Սրանք բազմաշերտ իրողություններ են, և Հայաստանի ներքաղաքական կյանքը՝ ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հեղափոխությունից հետո, ամենևին էլ միատարր չէ, որքան էլ կարող է այդպես թվալ առաջին հայացքից»,- եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Աղբյուր՝  1in.am

Թեմայի այլ նորություններ