Այդ ամենը պետք է քննվի. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ ցույցերի ընթացքում ոստիկանության գործողությունների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Այդ ամենը պետք է քննվի. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ ցույցերի ընթացքում ոստիկանության գործողությունների մասին

Այդ ամենը պետք է քննվի. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ ցույցերի ընթացքում ոստիկանության գործողությունների մասին

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին Հայաստանի ոստիկանական համակարգում բարեփոխումների համատեքստում անդրադարձավ ոստիկանության գործողություններին բողոքի ակցիաների ընթացքում: Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ունեցած ելույթի ընթացքում Թրեյսին նշեց, որ կան մտահոգություններ, տեսել են տեսանյութեր ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ:

Դեսպանն ընդգծեց, որ այդ ամենը պետք է քննվի, հաշվետվողականություն պետք է լինի այդ հարցերի շուրջ: «Ես նկատել եմ, որ կառավարության կողմից այս դրվագները հետաքննելու, քննություն իրականացնելու մոտեցում կա, ինչպես նաև կա ցուցարարների իրավունքները, լրագրողների աշխատանքը հարգելու մոտեցում: Իհարկե, ցուցարարներն էլ ունեն իրենց պարտականությունները՝ խաղաղ ցույց անցկացնել, որը չի առաջացնում քաոսային իրավիճակ և չի խախտում մյուսների իրավունքները»,- մանրամասնեց դեսպան Թրեյսին:

Դեսպանը հավելեց, որ ժողովրդավարությունը գործընթաց է  առաջընթաց ապահովելու համար: «Մարդիկ ինձ գրում են ոստիկանության բարեփոխումների մասին, և հարցնում են սա՞ է ձեր ժողովրդավարությունը: Ոչ, ժողովրդավարությունը իրերի կատարյալ վիճակ չէ, ժողովրդավարությունը շարունակական ընթացքի մեջ գտնվող գործընթաց է հաշվետվողականություն ապահովելու, մարդկանց իրավունքները պաշտպանելու, սակայն դա միայն մի կտոր չէ: Ոստիկանության պարագայում կարևոր է նրանց աշխատանքի հաշվետվողականությունը»,- նշեց նա:

Լին Թրեյսին ընդգծեց, որ Միացյալ Նահանգներում էլ մշտապես խնդիրներ են լինում ոստիկանների վարքագծի հետ կապված. Դա մի ուղղություն է, որտեղ ԱՄՆ-ը ձգտում է բարեփոխումներ իրականացնել: «Այսինքն, սա իրավիճակ չէ, որը բնորոշ է միայն Հայաստանին: Կարևորն այն է, որ այդ հարցերում լինի հաշվետվողականություն»,- ասաց դեսպանը:

Թեմայի այլ նորություններ