Աշխարհակարգ է փլուզվում. աշխարհում քանի՞ կառավարություն կա, որ երաշխավորում է իր երկրի անվտանգությունը. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    15 կմ/ժ
  • Արցախ 10°C
    88%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Աշխարհակարգ է փլուզվում. աշխարհում քանի՞ կառավարություն կա, որ երաշխավորում է իր երկրի անվտանգությունը. Նիկոլ Փաշինյան

Աշխարհակարգ է փլուզվում. աշխարհում քանի՞ կառավարություն կա, որ երաշխավորում է իր երկրի անվտանգությունը. Նիկոլ Փաշինյան

հունիսի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի ժամանակ հարց հնչեցվեց, որում անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, նշվում էր, որ դրանք հարցականի տակ են դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը և այդ ձևաչափի հնարավոր ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման վրա. «Ի՞նչ այլընտրանք է հակադրելու Հայաստանը, եթե ինչ-որ պահից պարզ դառնա, որ ֆորմատը ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե գոյություն չունի»:

Պատասխանելով հարցին՝ վարչապետը նկատեց, որ մենք հիմա աշխարհակարգի փլուզման ականատեսն ենք. «Ղարաբաղի հարցի ի հայտ գալը աշխարհակարգի փլուզման հարակից կամ դրանից սկսվող պրոցես էր: Տեղի ունեցող գործընթացները մենք չպետք է իրարից անջատենք: 2011 թվականից սկսված պրոցեսները ներքին փոխկապակցվածություն ունեն իրար հետ: Մենք շատ վտանգավոր ժամանակներ ենք ապրում»:

Անդրադառնալով կառավարությանն ուղղված քննադատություններին՝ Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց. «Աշխարհում քանի՞ կառավարություն կա, որ երաշխավորում է իր երկրի անվտանգությունը, նույնիսկ նԱՏՕ-ի անդամ երկրները չեն կարող ասել»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ոչ ոք չի կարող ասել, որ աշխարհակարգի այդ փլուզումը կառավարելի է. «Իհարկե, ցանկացած շինարար պետք է անվտանգության երաշխիքներ տա շենքի բնակիչներին, բայց շատ բան կախված է նրանից, թե քանի բալ է երկրաշարժը, իրականում երկրաշա՞րժ է, թե՞ պայթյուն, թե՞ ահաբեկչական ակտ կամ դավադրություն և այլն»:

Թեմայի այլ նորություններ