Արգենտինայի հեղինակավոր կազմակերպությունները խստորեն քննադատել են Թուրքիայի դեսպանի` Ցեղասպանությունը ժխտող հայտարարությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    35%
    14 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    30%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 11°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արգենտինայի հեղինակավոր կազմակերպությունները խստորեն քննադատել են Թուրքիայի դեսպանի` Ցեղասպանությունը ժխտող հայտարարությունները

Արգենտինայի հեղինակավոր կազմակերպությունները խստորեն քննադատել են Թուրքիայի դեսպանի` Ցեղասպանությունը ժխտող հայտարարությունները

Արգենտինայի հեղինակավոր 12 հասարակական կազմակերպություններ հունիսի 23-ին հայտարարություն են տարածել հունիսի 15-ին «La Nación» օրաթերթի հրապարակած՝ Արգենտինայում Թուրքիայի դեսպան Շեֆիկ Վուրալ Ալթայի նամակի վերաբերյալ՝ նշելով, որ հոդվածի միակ նպատակը Հայոց ցեղասպանության ժխտումն է, «20-րդ դարի առաջին ցեղասպանության», որի զոհերի թիվը շուրջ 1,5 միլիոն է:

Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը հունիսի 24-ին հրապարակել է «Página 12» հեղինակավոր օրաթերթը։
 
«Մարդկության դեմ այդ հանցագործությունը ծրագրել և իրագործել է Օսմանյան կայսրությունը, որի իրավահաջորդը ներկայիս Թուրքիայի Հանրապետությունն է։ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է Արգենտինական Հանրապետության Ազգային Կոնգրեսի կողմից 2007 թվականի հունվարին` նախագահ Նեստոր Քիրշների կողմից վավերացված թիվ 26199 օրենքով, որով «յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր»` ի հիշատակ ցեղասպանության, որին զոհ գնաց հայ ժողովուրդը»,- նշել են հասարակական կազմակերպությունները։
 
Հիշատակվել է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության հարյուրավոր հայ մտավորականներ, հոգևորականներ և հասարակական գործիչներ համակարգված կերպով ձերբակալվեցին և աստիճանաբար սպանվեցին՝ սկիզբ դնելով այդ մեծ ողբերգությանը, որով Թուրքիան սկսեց պետական ահաբեկչության կիրառումը։ Այսօր այդ ամսաթիվը ներառված է Արգենտինական Հանրապետության պաշտոնական օրացույցում։ Հայտարարության հեղինակներն ընդգծել են, որ Թուրքիայում հայերի բնաջնջման անպատժելիությունը հիմք հանդիսացավ Հիտլերի համար` հրեա ժողովրդի հոլոքոստն իրականացնելու համար։
 
«Թուրք դեսպանի հիմնավորմամբ՝ ո՛չ հայկական, ո՛չ հրեական պարագաները չի կարելի անվանել «ցեղասպանություն», քանի որ երկուսն էլ տեղի են ունեցել ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայից առաջ։ Արգենտինայի հայ համայնքը, ինչպես և հայկական սփյուռքի այլ համայնքներ, ձևավորվել են սակավաթիվ այն վերապրողներով, ովքեր ժամանել են 1920-ականներին՝ իրենց հիշողություններով, պատմություններով ու վկայություններով և այսօր Արգենտինայի ազգային ինքնության մաս են կազմում: Բազմաթիվ զոհերի հիշատակի նկատմամբ բացարձակ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով՝ դեսպանն ասում է, որ արգենտինացիները ստախոս են, որ Ազգային կոնգրեսը կեղծում է պատմությունը, և որ այն երկրները, որոնք ճանաչել են այս հանցագործությունը, սխալվում են»,- շեշտել են Արգենտինայի 12 հասարակական կազմակերպությունները՝ հավելելով. «Որպես արգենտինացիներ՝ մենք ափսոսում ենք մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետի կողմից ճշմարտության և արդարադատության հանդեպ ցուցաբերած այդօրինակ վիրավորանքի համար»:

Հայտարարությունը ստորագրած կազմակերպություններն են՝

Plaza de Mayo-ի տատիկներ

Plaza de Mayo-ի մայրեր - Հիմնադիր գիծ Քաղաքական դրդապատճառներով անհետացածների և կալանավորվածների հարազատներ

Մարդու իրավունքների մշտական ասամբլեա

«Բարի հիշողություն» քաղաքացիական ընկերակցություն

Սուրբ Խաչի Տասներկուսի հարազատներ ու ընկերներ

«Հիշողություն, ճշմարտություն և արդարություն» հանձնաժողով - Հյուսիսային գոտի

Մարդու իրավունքների մշտական ասամբլեա La Matanza

Արգենտինական պատմական և սոցիալական հիշողության հիմնադրամ

Իրավական և սոցիալական հետազոտությունների կենտրոն

ՈՐԴԻՆԵՐ - Մայրաքաղաք

Էկումենիկ շարժում՝ հանուն մարդու իրավունքների

Թեմայի այլ նորություններ