Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի իր ապագան՝ Ադրբեջանի կազմում. Արցախի պատվիրակություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    17 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    17 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի իր ապագան՝ Ադրբեջանի կազմում. Արցախի պատվիրակություն

Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի իր ապագան՝ Ադրբեջանի կազմում. Արցախի պատվիրակություն

Արցախի Հանրապետության պատվիրակությունը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի առաջնորդությամբ հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին և ներհայկական կապերին վերաբերող հարցեր։

 

Արցախի պատվիրակությունը ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը ՀՀ ԱԽ քարտուղարին՝ ընդգծելով, որ Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում:

Շեշտվել է, որ Արցախը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացի վերսկսմանը՝ պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ։

Նույն օրը ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում Ազգային- ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան իրավիճակը։
 
Արցախի խորհրդարանի ղեկավարը շեշտել է համայն հայության՝ Արցախ- Հայաստան- Սփյուռք եռամիասնության միակամ դիրքորոշումը և միասնաբար գործելու կարևորությունը։
 
Անդրադառնալով Արցախի ժողովրդի անվտանգության պահպանմանն ու ապահովմանը՝ ԱԺ նախագահը կարևորել և ընդգծել է ՌԴ խաղաղապահ զորակազմի առաքելությունն ու դերակատարությունը։
 
Ազգային-ժողովրդավարական բևեռի այն տեսակետը, որ արցախահայության անվտանգության համար կարևոր է Արցախում արևմտյան խաղաղապահ և հումանիտար ուժերի ներկայությունը, ԱԺ նախագահը տեսանելի չի համարում։

Թեմայի այլ նորություններ