ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    14%
    20 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    14%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    14%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել

ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել

ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահի փոփոխություն է կատարել։ Այս մասին հայտնել է ադրբեջանական «Թուրան»-ի Վաշինգտոնի թղթակիցը։ «Էնդրյու Շոֆերը կատարել է իր առաջադրանքը, և հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն է Լորա Օքլան։ Հունիսի 21-ին տիկին Օքլան մեկնել է Բրյուսել՝ հանդիպումների իր ԵՄ և Ֆրանսիայի գործընկերների հետ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման շուրջ։ Իսկ հունիսի 27-ին նա հեռախոսազրույց է ունեցել Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ»,- լրատվամիջոցին հայտնել  է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Նշենք, որ Լորա Օքլան 2022 թվականից զբաղեցնում  է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան հարցերի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրենի պաշտոնը։ Նա նախկինում աշխատել է որպես Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերի տնօրեն: Օքլան կադրային դիվանագետ է, ավելի վաղ աշխատել է Մադրիդում ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի տեղակալ (2017-2020), Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան ներքին քաղաքականության ղեկավար (2014-2017)։ Հիշեցնենք, որ նախօրեին էլ ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոն հայտնել էր, որ  Մինսկի խմբի ՌԴ համանախագահը հրաժարվել է մասնակցել ԼՂ-ի հարցով քննարկմանը։

Թեմայի այլ նորություններ