Ադրբեջանը նոր պատերազմի լեգիտիմություն է փորձում ձևավորել․ Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանը նոր պատերազմի լեգիտիմություն է փորձում ձևավորել․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը նոր պատերազմի լեգիտիմություն է փորձում ձևավորել․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը նոր պատերազմի լեգիտիմություն է փորձում ձևավորել.  դա իրենք նկատի ունեն երեք ամսից, երեք տարուց, թե 30 տարուց, բայց գործողությունների վեկտորը դա է, եթե դա չէ, ես համոզված եմ, որ մենք կկարողանանք և սահմանագծման հետ կապված լուծումների գնալ։ Այս մասին այսօր, պատասխանելով լրատվամիջոցների հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման հարցերին։

«Նախկինում էլ մայիս ամսին ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնել, այսինքն՝ նույնիսկ նախնական պայմանավորվածություն է եղել մեկնարկել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի նիստը, և Ադրբեջանի կողմից երկու անգամ չեղարկվել  կամ հետաձգվել է այդ հանդիպումը»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ բնական հարց է առաջանում, ինչու է  նման տպավորություն փորձում ստեղծել Ադրբեջանը։ «Պատասխանս միանշանակ է՝ այսպես կաթիլ-կաթիլ նրանք փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Արցախի, ընդդեմ Հայաստանի։ Նույնն էլ ճանապարհների կոմունիկացիաների թեմայով է, Ադրբեջանը փորձում է տպավորություն թողնել, որ Հայաստանը չի ուզում տարածաշրջանի կոմունիկացիաները բացել և եռակողմ հայտարարության դրույթները իրագործել,  մինչդեռ իրականությունը հակառակն է, որ Ադրբեջանը իրականացրել է ճանապարհների շրջափակման քաղաքականություն»,–ասաց նա։

Թեմայի այլ նորություններ