Ադրբեջանը չի արձագանքել ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    16%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    16%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանը չի արձագանքել ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը չի արձագանքել ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին. Նիկոլ Փաշինյան

Այսօր նախատեսված էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով հանդիպում, բայց ադրբեջանական կողմը հրաժարվել է այդ հանդիպմանը մասնակցելուց: Այս մասին ԶԼՄ-ների և ՀԿ-ների հետ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանը մինչև ասուլիսի մեկնարկը չի արձագանքել արդեն ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին:
 
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական բանակցային փաստաթղթերին, ապա, վարչապետի խոսքով, այս պահին սեղանին, բացի հրապարակվածից, որևէ այլ փաստաթուղթ չկա:
 
Անդրադառնալով խաղաղության բուն պայմանագրին և դրա ժամկետներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. 
 
«Դա շատ կարևոր հարց է, որովհետև մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, այդ հարցը մի քանի անգամ քննարկել ենք և արձանագրել ենք, որ դեռ պետք է մեկտեղվեն պատկերացումները, թե ինչ ձևաչափով, ինչպիսի տեմպով, ընդհանրապես խաղաղության պայմանագիրը ինչ դրույթներ պետք է ներառի, և պետք է ասեմ, որ շատ տարօրինակ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որտեղ փորձ է արվում ցույց տալ, թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունները և հետագա ընթացքը: Որպեսզի դետալների մեջ շատ չխորանամ, պետք է ասեմ, որ այդ հայտարարություններից հետո ՀՀ ԱԳՆ-ից առաջարկ է գնացել Ադրբեջանի ԱԳՆ, որպեսզի տեղի ունենա ԱԳ նախարարների հանդիպում, և նրանք փորձեն պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա ընթացքի վերաբերյալ»: 
 
Վարչապետը նշեց, որ նախորդ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Հայաստանի և Ադրրբեջանի պաշտոնյաները միմյանց հետ կապի մեջ պետք է լինեն և պետք է շփումներ ունենան, որպեսզի հետագա աշխատանքները կազմակերպեն, բայց Ադրբեջանը արդեն առնվազն մեկ անգամ բոյկոտել է աշխատանքը և չի ներգրավվել աշխատանքներում, և նախորդ օրվա ԱԳՆ-ի կողմից հնչած առաջարկին պատասխան չի ստացվել: 

Թեմայի այլ նորություններ