Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Սփյուռքի գործարարների միությունների ներկայացուցիչների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Սփյուռքի գործարարների միությունների ներկայացուցիչների հետ

Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Սփյուռքի գործարարների միությունների ներկայացուցիչների հետ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեսակապով հանդիպում է  ունեցել Հայկական առևտրային ցանցի և սփյուռքյան առևտրաարդյունաբերական պալատների, գործարարների միությունների ներկայացուցիչների հետ:  
 
Առցանց հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Արցախի նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական Վահե Քեոշգերյանը:
 
Սփյուռքից մասնակցել է շուրջ 3 տասնյակ գործարարներ Կանադայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելգիայից, Լիբանանից, Հունաստանից, Շվեյցարիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Չինաստանից, Չեխիայից:
 
Քննարկվել են Հայաստանում և Արցախում բարենպաստ բիզնես միջավայրի զարգացման ուղղությամբ անելիքները, ներդրումների համար ոլորտային շահավետ հնարավորությունները, հայ գործարար ցանցերի ընդլայնումն ու առավել արդյունավետ ներգրավումը, Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
 
Երեք ժամից ավելի տևած հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը, Վահրամ Քերոբյանը և Հայկ Խանումյանը պատասխանել են սփյուռքահայ գործարարների հարցերին, նախանշել  համագործակցության ուղղությունները:
 

Թեմայի այլ նորություններ