Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին
▲ Դեպի վեր
  • Երեվան 7°C
    81%
    4 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    69%
    6 կմ/ժ
  • Լոռի 2°C
    56%
    9 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    83%
    7 կմ/ժ
  • Արարատ 8°C
    53%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    86%
    1 կմ/ժ
  • Արմավիր 8°C
    81%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք -2°C
    69%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 6°C
    81%
    4 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    53%
    9 կմ/ժ
  • Արցախ 8°C
    90%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին

Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղրղզստան աշխատանքային այցի շրջանակում, այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին։

«Չոլպոն-Ատա» պետական համալիրում ՀՀ վարչապետին և ԵԱՏՄ անդամ երկրների մյուս վարչապետներին դիմավորել է Ղրղզստանի նախարարների գրասենյակի նախագահ (վարչապետ) Ուլուկբեկ Մարիպովը։ ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների ձեռքսեղմման և համատեղ լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է նեղ կազմով նիստը։

Նիստում քննարկվել են Միության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցության միջոցառումներին, գլոբալ կլիմայական օրակարգի իրագործման շուրջ ընդհանուր մոտեցումների մշակման ուղղությամբ անելիքներին և այլն։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները կշարունակվեն վաղը՝ օգոստոսի 20-ին, ընդլայնված կազմով հանդիպման շրջանակում, որտեղ նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։

Թեմայի այլ նորություններ