Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել տնտեսության գերակայությունների թեմայով խորհրդակցություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    57%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել տնտեսության գերակայությունների թեմայով խորհրդակցություն

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել տնտեսության գերակայությունների թեմայով խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, կառավարության տնտեսական ոլորտը համակարգող գերատեսչությունների ղեկավարները, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը և այլք: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, խորհրդակցության սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մենք կառավարության ծրագրում սահմանել ենք, որ ծրագրի հաստատումից հետո եռամսյա ժամկետում պետք է որոշում կայացնենք տնտեսության գերակայությունների, այսինքն՝ գերակա ճյուղերի վերաբերյալ: Եվ այսօր մեր քննարկումը նվիրված է դրան»:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են այն ուղղությունները, որոնք իրենց ներուժով հնարավորություն ունեն դառնալ տնտեսության լոկոմոտիվը և զարգացման հիմնական ճյուղերը: Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ:

Թեմայի այլ նորություններ