Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հունիսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Նարեկ Տերյանը։

Ողջունելով հյուրին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Իրանի հետ ձևավորված սերտ համագործակցությունը վերջին շրջանում ավելի է ակտիվացել․ Հայաստան այցելած պատվիրակությունների հետ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ տնտեսության տարբեր ուղղություններով փոխգործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։

Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները հնարավորինս շուտ գործնական հիմքի վրա դնելու կարևորությունը։ Ի պատասխան՝ դեսպանը տեղեկացրեց, որ իրանական կողմն արդեն իսկ մշակել է համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզ ու ժամանակացույց, որոնցում սահմանվել են ծրագրերի առաջնահերթությունները։ Ճանապարհային քարտեզի և ժամանակացույցի առկայությունը թույլ կտա սեղմ ժամկետներում իրագործել հայ-իրանական համագործակցության օրակարգում ընդգրկված  ծրագրերը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առևտրի, արդյունաբերության (այդ թվում՝ քիմիական արդյունաբերության), դեղագործության, զբոսաշրջության  և այլ ոլորտներին առնչվող օրակարգային հարցեր, այդ թվում՝ հեռանկարային ծրագրերի իրականացմանը, ներդրումների ներգրավմանը, Հայաստանի և Իրանի միջև արտահանումների ու ներմուծումների արդյունավետ կազմակերպմանը։ Կարևոր համարելով երկկողմ համագործակցությունը դեղագործության ոլորտում՝ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է հայկական դեղագործական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների աշխատանքային այցն Իրան՝ այս ոլորտում համագործակցության հնարավորությունները քննարկելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով։

Հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև միջմարզային համագործակցության զարգացմանը։ Երկուստեք նշվել է, որ երկկողմ համագործակցության արդյունավետ կազմակերպման պարագայում զգալիորեն կավելանան երկու բարեկամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները և զբոսաշրջային հոսքերը։ Այս համատեքստում նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է Երևան-Սպահան ուղիղ չվերթների իրականացման անհրաժեշտությանը և նշել, որ ուղիղ չվերթի գործարկումը կնպաստի երկու ազգերի հարաբերությունների զարգացմանը։ Դեսպանը առաջարկել է իրանական համապատասխան կառույցի և Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ աշխատանքային խումբ ձևավորել, որը կմշակի միասնական տուրիստական փաթեթներ՝ Եվրոպայից զբոսաշրջիկներ ներգրավելու համար։

Աբբաս Բադախշան Զոհուրին տեղեկացրել է, որ իրանական շինարարական ընկերությունները հետաքրքրված են մասնակցություն ունենալ «Հյուսիս-հարավ ճանապարհի» Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման և վերականգնման ծրագրերում։ Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ընդգծեց «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի կարևորությունը և հայտնեց պատրաստակամություն` իր լիազորությունների սահմաններում նպաստել նախագծի իրականացմանը։

Անդրադառնալով սույն թվականի մայիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրին՝ Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ նախարարությունն արդեն ձևավորվել է հուշագրի դրույթների իրագործման հարցերով աշխատանքային խումբ, որը գլխավորում է նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են հստակ քայլեր ձեռնարկել տնտեսության զարգացմանը նպաստող և երկու երկրների ու ժողովուրդների շահերից բխող համատեղ նախագծերի մշակման և արդեն իսկ գործող ծրագրերի շուտափույթ իրականացման ուղղությամբ։

Թեմայի այլ նորություններ