Տնտեսական առումով լրջագույն մարտահրավերներ են. Խաչատուրյանը՝ ռուս-ուկրաինական իրադարձությունների ազդեցության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    21%
    15 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    15 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Տնտեսական առումով լրջագույն մարտահրավերներ են. Խաչատուրյանը՝ ռուս-ուկրաինական իրադարձությունների ազդեցության մասին

Տնտեսական առումով լրջագույն մարտահրավերներ են. Խաչատուրյանը՝ ռուս-ուկրաինական իրադարձությունների ազդեցության մասին

Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձավ ռուս-ուկրաինական իրադարձությունների ազդեցությանը Հայաստանի տնտեսության  վրա:

«Տնտեսական առումով լրջագույն մարտահրավերներ են, անկանխատեսելի երևույթներ կարող են տեղի ունենալ, որովհետև ոչ մի լավագույն տնտեսագիտական վերլուծություն կամ վերլուծաբան չէր կարող պատկերացնել, որ կարճ ժամանակում մեր ամենամեծ տնտեսական գործընկերը՝ Ռուսաստանը, կարող էր հայտնվել այսպիսի լուրջ տնտեսական սահմանափակումների մեջ:

Դրանից բխող հետևանքները կանխատեսել մասամբ կարող ենք, բայց ոչ ամբողջապես: Պետք է կարողանանք պատրաստել մեր ֆինանսական համակարգն այնպես, որ կարողանա մեր քաղաքացիներին սպասարկել ու բավարարել այն մարդկանց պահանջները, ովքեր Հայաստան են ժամանել ու այստեղ կամենում են տնտեսական գործակցություն կազմակերպել»,- ասաց Խաչատուրյանը:

Թեմայի այլ նորություններ