ՏԿԵ փոխնախարարն առաջարկել է Հայաստանի և Իրանի բեռնափոխադրողներին ազատել հարկերից
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

ՏԿԵ փոխնախարարն առաջարկել է Հայաստանի և Իրանի բեռնափոխադրողներին ազատել հարկերից

ՏԿԵ փոխնախարարն առաջարկել է Հայաստանի և Իրանի բեռնափոխադրողներին ազատել հարկերից

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը երեկ հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոթաղիի և դեսպանության տնտեսական հարցերով խորհրդական Խավարի Փուրիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
 
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են, կոստյում և ներսումը-ի նկարն է
 
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները։ Այդ հարաբերությունները զարգացնելու և ավելի ամրապնդելու համար փոխնախարար Սիմոնյանը առաջարկել է երկու երկրների բեռնափոխադրողներին ազատել հարկերից, տուրքերից, ինչպես նաև բարելավել թեթև-մարդատար տրանսպորտային միջոցներով երկու երկրներ մուտք ու ելքի պայմանները։
 
Արմեն Սիմոնյանը նշել է, որ բեռնափոխադրողներին հարկերից ազատելը լուրջ և դրական ազդակ կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների, տնտեսությունների ակտիվացման և ապրանքների վերջնական գնի ձևավորման համար, ինչպես նաև թույլ կտա իրանական կողմին դիտարկել Հայաստանը, որպես ավելի գրավիչ երկիր՝ տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու համար։
 
Ալի Մոթաղին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նույնպես կարևորելով Հայաստանի և Իրանի միջև առկա ջերմ հարաբերությունները նշել է, որ պետք է ջանք ու եռանդ չխնայել՝ ավելի զարգացնելու այդ հարաբերությունները։
 
Հնարավոր է սա 2 մարդ և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է
 
Բեռնափոխադրողներից գանձվող հարկերի վերաբերյալ փոխդեսպանը նշել է, որ հարկերից ազատումը կամ նվազեցումը կարևոր և արդյունավետ քայլ կլինի երկու երկրների համար։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ կապված երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր հարցեր։
 
 

Թեմայի այլ նորություններ