Տեղի ունեցած փոփոխությունները խթան կհանդիսանան զբոսաշրջության զարգացման համար. Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է Դալիա Աբդել Ֆաթթահի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Տեղի ունեցած փոփոխությունները խթան կհանդիսանան զբոսաշրջության զարգացման համար. Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է Դալիա Աբդել Ֆաթթահի հետ

Տեղի ունեցած փոփոխությունները խթան կհանդիսանան զբոսաշրջության զարգացման համար. Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է Դալիա Աբդել Ֆաթթահի հետ

Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը փետրվարի 8-ին հանդիպել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ, դեսպան Դալիա Աբդել Ֆաթթահի հետ։

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում դեսպան Փոլադյանը ներկայացրել է ԵԱՀ քաղաքացիների համար ընդունված խմբային վիզային ռեժիմի պարզեցված համակարգը, որն արդեն իսկ մտել է ուժի մեջ։ Երկուստեք ընդգծվել է, որ տեղի ունեցած փոփոխությունները խթան կհանդիսանան զբոսաշրջության զարգացման համար։
 

Այս համատեքստում, հաշվի առնելով 2021թ. նոյեմբերի 28-ին ՀՀ դեսպանի և ԵԱՀ զբոսաշրջության և հնությունների նախարար Խալիդ էլ-Էնանիի հետ հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները, զրուցակիցները քննարկել են հայկական և եգիպտական տուր-օպերատորների միջև առաջին բիզնես-ֆորումի կազմակերպման հարցը։

Զբոսաշրջության բնագավառում հայ-եգիպտական համագործակցության զարգացման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են Շարմ էլ Շեյխ – Երևան և Հուրգադա – Երևան կանոնավոր չվերթների առկայությունը, որոնց ներուժը դեռ ամբողջությամբ չի օգտագործվում։

Զրույցի ավարտին եգիպտացի պաշտոնյան անդրադարձել է Եգիպտոսի հայ համայնքի դրական դերակատարությանը և կարևորությանը Եգիպտոսի, ինչպես նաև՝ հայ-եգիպտական հարաբերությունների համար։

Թեմայի այլ նորություններ