Տեղի է ունեցել «5+1» ձևաչափով խորհրդակցություն. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Տեղի է ունեցել «5+1» ձևաչափով խորհրդակցություն. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Տեղի է ունեցել «5+1» ձևաչափով խորհրդակցություն. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի(ՄՊՀ) անդամ Շուշան Սարգսյանը և հանձնաժողովի նախագահի խորհրդական Հրայր Արամյանն  առցանց ձևաչափով մասնակցել են ԵԱՏՄ անդամ-պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությունը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄՊՀ-ն:

Խորհրդակցությունը վարել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևը: Խորհրդակցությանը ներկայացվել են զեկույցներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրությունների կատարման ընթացքի, մտավոր սեփականության և մրցակցության հարցերի, պետական գնային կարգավորման, հակամենաշնորհային/մրցակցային մարմինների իրավակիրառ գործունեության և այլ օրակարգային հարցերի վերաբերյալ:

ՄՊՀ հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել «Մրցակցության օրենսդրության կիրարկումը մտավոր սեփականության ոլորտին առնչվող հարաբերությունների նկատմամբ» թեմայով զեկույցով:

Թեմայի այլ նորություններ