Ռուսաստանը նախատեսում է մոտ ժամանակում 1 մլրդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    24%
    26 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    35%
    17 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    24%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    24%
    26 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Ռուսաստանը նախատեսում է մոտ ժամանակում 1 մլրդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ

Ռուսաստանը նախատեսում է մոտ ժամանակում 1 մլրդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ

Այդ մասին Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի ընթացքում հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը՝ փոխանցում է ТАСС-ը:

«2021 թ. մեր փոխադարձ ապրանքաշրջանառության վերականգնման տեմպերը վատ չեն՝ 17% աճ։ Դա այն դեպքում, երբ համաճարակի տարում այն անկում էր ապրել գրեթե 4%-ով: Աճում է նաև մեր ներդրումային համագործակցությունը. այժմ կան ավելի քան 2,2 մլրդ դոլարի համատեղ ներդրումներ ՌԴ-ից Հայաստան։ Մենք գիտենք, որ կան ավելի քան 1 մլրդ դոլարի հստակ նախագծեր, որոնք առաջիկայում կուղղվեն Հայաստանի տնտեսությանը»,- նշել է նա։

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը նաև հայտնել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ առևտրի և ներդրումների ակտիվ զարգացմամբ: Նա նշել է, որ ռուսական բիզնեսը կարող է առաջարկել տարբեր ոլորտներում ենթակառուցվածքների զարգացման արդյունավետ լուծումներ:

«Ռուսական բիզնեսն այսօր կարող է առաջարկել տրանսպորտային, էներգետիկ, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ամենաարդյունավետ լուծումները, ինչպես նաև՝ թվային տնտեսության, էլեկտրոնային կառավարության, խելացի քաղաքների զարգացման, տեղեկատվական անվտանգության, լոգիստիկայի, էներգաարդյունավետության և հեռավար կրթության ոլորտներում: Շատ կարևոր է, որ բոլոր այդ լուծումներն արդեն ակտիվորեն կիրառվում են ՌԴ շրջաններում»,- ասել է Ռեշետնիկովը։

Թեմայի այլ նորություններ