Քննարկել ենք Չաբահար նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները. Միրզոյանը՝ Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Քննարկել ենք Չաբահար նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները. Միրզոյանը՝ Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին

Քննարկել ենք Չաբահար նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները. Միրզոյանը՝ Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին

Հնդկական կողմը երկու խոշորագույն տրանսպորտային նախաձեռնությունների մասին է ժամանակին հայտարարել: Խոսքը Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի և «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մասին է:

Արդյոք քննարկե՞լ եք այս երկու խոշորագույն նախագծերը: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի հետ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում «Լուրեր»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց.

«Մենք, բնականաբար, անդրադարձել ենք մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին. դա վերաբերում է նաև «Հյուսիս-հարավ» միջանցքին: Քննարկել ենք Չաբահար նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները, Հնդկաստանի և Հայաստանի միջև ճանապարհի ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը, ինչպես նաև Հայաստանից դեպի հյուսիս, Վրաստանով դեպի Ռուսաստան, գուցե նաև Սև ծովով դեպի Եվրոպա հետագա տարանցիկ փոխանցումների հարցը: Սա մեր օրակարգի կարևոր բաղկացուցիչն է: Ինչ վերաբերում է Պարսից ծոց-Սև ծով նախաձեռնությանը, ապա իրանական կողմի հետ երեկ ենք քննարկել այս հարցը: Այս համաձայնագրի առումով ևս իրադարձությունները բավականին դինամիկ են զարգանում: Հուսամ՝ մոտ ապագայում արդեն նույնիսկ կունենանք ստորագրված համաձայնություն այդ փաստաթղթի շուրջ»:

Խոսելով փոխգործակցության մասին՝ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարն էլ հավելեց, որ Չաբահար նավահանգստի օգտագործման հետ կապված հարցեր է քննարկել Հայաստանի ԱԳ նախարարի հետ:

«Առաջարկեցինք, որ Չաբահարն օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց: Մենք նաև կարող ենք դիտարկել որևէ այլ նախաձեռնություն, որն արտացոլում է մեր երկու երկրների հետաքրքրությունները: Մենք նաև քննարկեցինք փոխադարձ չվերթերի հավանականությունը»,- ասաց Հնդկաստանի ԱԳ նախարարը:

 

 

Թեմայի այլ նորություններ