Պետբյուջեի՝ 1 տրիլիոն 137 մլրդ դրամ եկամուտները ռեկորդային են 9 ամսվա հաշվարկով. Բադասյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Պետբյուջեի՝ 1 տրիլիոն 137 մլրդ դրամ եկամուտները ռեկորդային են 9 ամսվա հաշվարկով. Բադասյան

Պետբյուջեի՝ 1 տրիլիոն 137 մլրդ դրամ եկամուտները ռեկորդային են 9 ամսվա հաշվարկով. Բադասյան

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրել է պետական բյուջեի եկամուտների ցուցանիշները: Ըստ այդմ՝ 2021 թվականի 9 ամիսների ընթացքում հավաքագրվել է 1 տրիլիոն 137 միլիարդ դրամ:

«2019 թվականի նկատմամբ 2021-ին ավել հավաքագրված գումարը կազմում է 58.1 մլրդ, կամ աճը կազմում է 5.4 տոկոս: Ինչո՞ւ եմ կարևորում 2019 թվականը, որովհետև 2019 թվականը բոլոր ցուցանիշների, այդ թվում՝ պետական բյուջեի եկամուտների առումով ռեկորդային տարի է եղել: 1 տրիլիոն 137 միլիարդ դրամը, որ նշեցի, ևս ռեկորդ է 9 ամիսների հաշվարկմամբ: Այսինքն՝ երբեք պետական բյուջեի եկամուտները 9 ամսվա հաշվարկով այսքան ավել չեն եղել»,- ասաց Բադասյանը:

Խոսելով պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցության գործոնների մասին՝ Բադասյանն անդրադարձավ աշխատատեղերի թվին:

«Օգոստոս ամսվա տվյալներով՝ աշխատատեղերը եղել են 642292, հարկման բազան կազմել է շուրջ 139.1 մլրդ դրամ, միջին աշխատավարձը 216665 դրամ է: Սա ևս էապես գերազանցում է 2019 և 2020 թվականների ցուցանիշները»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Թեմայի այլ նորություններ