Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է վերանայել տրանսֆերային գնագոյացմանը վերաբերվող կանոնակարգումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է վերանայել տրանսֆերային գնագոյացմանը վերաբերվող կանոնակարգումները

Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է վերանայել տրանսֆերային գնագոյացմանը վերաբերվող կանոնակարգումները

Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է վերանայել տրանսֆերային գնագոյացմանը վերաբերվող կանոնակարգումները: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այս մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

«Ընդհանուր առմամբ, նախագծի նպատակն է արդեն իսկ սահմանված կարգավորումները համապատասխանեցնել միջազգային մոտեցումներին, ինչպես նաեւ սահմանել հարկային հսկողություն իրականացնելու ընթացակարգերը»,- ասաց Բադասյանը:

Ըստ Բադասյանի` նախագծի ընդունումը պայմանավորված է տրանսֆերային գնագոյացման կարգավորումների լիարժեք եւ արդյունավետ ներդրման, ինչպես նաեւ վերջիններիս կիրառման համար համապատասխան իրավական կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ:

Նախագծում նշվում է, որ տրանսֆերային գնագոյացման կիրառման տեսանկյունից չհաջողված փորձ է համարվում ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքների նկատմամբ տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառումը, ուստի նախագծով առաջարկվում են համապատասխան փոփոխությունների իրականացում, հստակեցվել է տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառման շրջանակները, մասնավորապես հստակեցվել է մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ տրանսֆերային գնագոյացման կիրառման առանձնահատկությունները: Այս հստակեցումը կարեւոր նշանակություն ունի համաչափ հարկային վարչարարություն իրականացնելու տեսանկյունից, քանի որ դուստր կազմակերպությունների եւ մշտական հաստատությունների միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող անձանց միջեւ ստեղծվում էր խտրական մոտեցում:

«Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառման համար կարեւորագույն բաղադրիչ է փոխկապակցված անձ համարվելու չափանիշների համակարգը, ինչը ամբողջությամբ վերանայվել է»,- ավելացրեց Բադասյանը:

Ակնկալվում է, որ  նախագիծը կնպաստի տրանսֆերային գնագոյացման կարգավորումների համապատասխանեցմանը միջազգային մոտեցումներին, հարկային հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովմանը, հարկ վճարող-հարկային մարմին հարաբերության թափանցիկության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ կկանխի հարկվող բազայի քայքայման եւ շահույթի տեղաշարժի փորձերը: Նախագծով ակնկալվում է տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ուղղությամբ ՀՀ ՊԵԿ կողմից իրականացվող վարչարարության բարելավումը: Նախագիծը կխթանի նաեւ փոխկապակցված հարկ վճարողների միջեւ միջսահմանային գործարքների պայմանների, դրանց դիմաց ստացված եկամուտների եւ առաջացված հարկվող բազայի ճշգրիտ ներկայացմանը եւ հարկմանը:

Թեմայի այլ նորություններ