Օր առաջ պետք է քննարկել սահմանները բացելու հարցը. եթե հապաղենք, համաշխարհային շուկայում մեզ բացակա կդնեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    21%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    24 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    21%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    15 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26274
  • Դոլար = 388.09

Օր առաջ պետք է քննարկել սահմանները բացելու հարցը. եթե հապաղենք, համաշխարհային շուկայում մեզ բացակա կդնեն

Օր առաջ պետք է քննարկել սահմանները բացելու հարցը. եթե հապաղենք, համաշխարհային շուկայում մեզ բացակա կդնեն

Շատ կարևոր է, որ օր առաջ շահագրգիռ քննարկում կազմակերպենք պարետատան, առողջապահության, էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Պետք է միասին քննարկել սահմանը բացելու հնարավորությունը: Մենք չենք ասում՝ անպայման բացենք: Մենք ասում ենք՝ առաջին հերթին քննարկենք բացման անհրաժեշտությունն ու հնարավորությունը: Գուցե առողջապահության ոլորտն այնպիսի արգումենտներ կբերի, որ մենք հենց առաջինը կասենք՝ հանկարծ սահմանները չբացեք: Բայց և կարող է հակառակը լինի, որ տուրիզմի ոլորտն այն արգումենտները բերի, որ նստենք, ծանրութեթև անենք, գնահատենք սահմանը բացելու կամ չբացելու գինը, տնտեսական, առողջապահական ու անվտանգության առումով:

Գուցե բոլորս գալիս ենք այն եզրահանգմանը, որ ավելի ճիշտ կլինի բացել սահմանները՝ ունենալով դրա կարգավորման բոլոր կանոնակարգերը, ուղեցույցները: Այդ դեպքում մենք տնտեսապես ավելի մեծ հնարավորություններ կունենանք անվտանգության հարցերը կազմակերպելու, տնտեսական վերականգնման հարցերը լուծելու համար»,- մտահոգություն հայտնեց Մեխակ Ապրեսյանը:

Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ աշխարհում բոլոր երկրները կամաց-կամաց բացում են իրենց սահմանները զբոսաշրջիկների համար՝ պահպանելով ու սահմանելով անվտանգության նոր կանոններ, որոնք համահունչ են ստեղծված իրավիճակին: Օրինակ՝ եվրոպական երկրները իրենց սահմանները բացել են դեռևս միայն ԵՄ անդամ պետությունների քաղաքացիների համար: Իսպանիան, Հունաստանը իրենց սահմանները բացել են բացառապես եվրոպական երկրների քաղաքացիների համար՝ սահմանելով բազմաշերտ անվտանգության կանոններ: Օրինակ՝ Վրաստանը, Դուբայը հստակ չափորոշիչներ են սահմանել, թե որ երկրներից կարող են իրենց երկիր մուտք գործել:

Եգիպտոսը իր սահմանները բացել է բոլորի համար, այդ թվում՝ Հայաստանի: Սակայն այստեղ մեկ այլ շատ կարևոր հարց է առաջանում: Հայաստանից ելքն ինչպե՞ս պետք է տեղի ունենա: Ինչպե՞ս պետք է ՀՀ քաղաքացիները մեկնեն ու վերադառնան Հայաստան:

«Շատ երկրներ արդեն սահմանները բացում են և ունեն զբոսաշրջության վերսկսման իրենց ուղեցույցները, պրոտոկոլները: Օրինակ՝ Եգիպտոսն ընդունում է և՛ Հայաստանից, և՛ ԱՊՀ բոլոր երկրներից զբոսաշրջիկների:

Նույնիսկ թեստ չի պահանջում, ջերմաչափում անելով բավարարվում են: Բայց այստեղ նորից հարց է առաջանում՝ մեր ելքը ինչպե՞ս պետք է լինի, մենք ինչպե՞ս պետք է դուրս գանք: Վերադառնալիս ինչպե՞ս են մեզ ընդունելու: Բոլոր մանրամասները պետք է քննարկվեն: Ներգնա տուրիզմի մասով ևս պետք է քննարկենք: Դրսից զբոսաշրջիկը գա, ի՞նչ պայմաններով ենք ընդունելու, սահմանը հատելիս ինչպե՞ս պետք է լինի, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում ինչպե՞ս պետք է լինի, նրանց պահելը, պայմանները և այլն: Սրանք կարևորագույն կետեր են, որոնք շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մենք պետք է քննարկենք: Օր առաջ պետք է դա անել: Շատ երկրներ, որոնք բացում են սահմանը, արդեն մշակել են: Մենք կարող ենք այդ ամբողջ փորձը վերցնել, նայել, քննարկել, մեր առանձնահատկություններից ելնելով՝ որոշակի փոփոխություններ կատարել ու ուղեցույցները մշակել: Մեզ բացակա կդնեն, մենք չպետք է հապաղենք: Եթե շատ երկրներ արդեն հայտարարում են հուլիսի 1-ից սահմանները բացելու մասին, ապա եթե մենք հապաղենք ու հետ մնանք այդ երկրներից, համաշխարհային շուկայում մեզ բացակա կդնեն:

Հետո մենք կարող է որոշակի քայլեր արած լինենք, բայց արդեն մեզ բացակա դրած լինեն: Օր առաջ այդ քննարկումը պետք է կազմակերպել»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:

Տուրիստական ոլորտում հայտնի «Շելբի Տուր» ընկերության հիմնադիր Մարինա Ավետիսյանը «Առաջին լրատվական» հետ զրույցում նշեց, որ տուրիստական ոլորտում այս պահին դեռ հստակություն չկա: Նրա խոսքերով՝ տարբեր երկրներ տարբեր չափորոշիչներ են դնում իրենց երկիր զբոսաշրջիկների ընդունման համար:

«Օրինակ՝ Եվրոպան իր սահմանները բացել է միայն եվրոպացիների համար: Սակայն այդտեղ ևս սահմանափակում կա, թե նայած որ եվրոպական երկրից ես գնում: Դուբայը հուլիսի 7-ից կբացի իր սահմանները զբոսաշրջիկների համար, բայց դեռ պարզ չէ՝ հայերի համար բաց կլինի՞, թե՞ ոչ: Մի շարք սահմանափակումներ կան, պարտադիր COVID թեստեր և այլն: Եգիպտոսը հուլիսի 1-ից բոլորի համար բացում է իր սահմանները, այդ թվում՝ Հայաստանի համար:

Տարբեր սահմանափակումներ կան: Տեղ կա՝ թեստավորումից հետո են թույլ տալիս, տեղ կա՝ ջերմաչափում անելուց հետո: Հայաստանը ջերմաչափումով երկրների թվում է: Գիտեք, այսպես ասեմ, ամեն ինչ շատ խառն է, հստակ չէ, ամեն երկիր իր ձևով է արձագանքում այս համավարակին: Օրինակ՝ Վրաստանը հայերին այս տարի չի ընդունի, Ռուսաստանը հուլիսի 15-ից սահմանները բացում է, բայց զբոսաշրջիկների համար նշում է օգոստոսի 1-ից: Դեռ հստակ չէ: Մի քիչ շուտ է հիմա խոսել այս մասին»,- ասաց Մարինա Ավետիսյանը:

Աղբյուր՝ 1in.am

Թեմայի այլ նորություններ