Նիդերլանդացի գործարարներին են ներկայացվել Հայաստանի ներդրումային միջավայրը և տնտեսական ներուժը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Նիդերլանդացի գործարարներին են ներկայացվել Հայաստանի ներդրումային միջավայրը և տնտեսական ներուժը

Նիդերլանդացի գործարարներին են ներկայացվել Հայաստանի ներդրումային միջավայրը և տնտեսական ներուժը

Սեպտեմբերի 21-ին դեսպանության և Էյնդհովենում ՀՀ պատվավոր հյուպատոս Վիլլի ֆան դե Կերկհոֆի նախաձեռնությամբ Նիդերլանդների ՏՏ կենտրոն համարվող Ֆելդհոֆեն քաղաքում տեղի է ունեցել ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված հայաստանյան ներդրումային միջավայրի վերաբերյալ շնորհանդես, որն առցանց եղանակով իրականացրել է «Էնթերփրայզ Արմենիան»։
 
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել դեսպան Տիգրան Բալայանը և պատվավոր Հյուպատոս Վիլլի ֆան դե Կերկհոֆը։
 
Տիգրան Բալայանը ներկաներին պատմել է անկախությունից ի վեր Հայաստանի երեսնամյա անցած ճանապարհի, ունեցած դժվարությունների, պետական կառավարման ոլորտում և տնտեսությունում իրականացվող ընթացիկ բարեփոխումների, հայ-նիդերլանդական դարավոր կապերի, ներկայիս փոխգործակցության և հեռանկարների մասին։
 
Այնուհետև «Էնթերփրայզ Արմենիայի» գործընկերները տեսակապի միջոցով հյուրերին են ներկայացրել  Հայաստանի ընդհանուր ներդրումային միջավայրը, օրենսդրական դաշտը, Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը, ՀՀ տարածքով ավելի մեծ շուկաներ մուտք գործելու հնարավորությունները։
 
Առցանց շնորհանդեսի ավարտին ներկաներին բաժանվել են նաև Հայաստանում տնտեսական գործունեության և ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվական նյութեր։
 
Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդների մեքենաշինական, բժշկական սարքավորումների արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, խորհրդարանի ներկա և նախկին պատգամավորներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, գործարարներ, սպորտի ասպարեզում անվանի անձինք։
 

 

Թեմայի այլ նորություններ