Նախարար Քերոբյանը մասնակցել է Իրան-Հայաստան առևտրի պալատի կազմակերպած գործարար համաժողովին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    21%
    15 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    15 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Նախարար Քերոբյանը մասնակցել է Իրան-Հայաստան առևտրի պալատի կազմակերպած գործարար համաժողովին

Նախարար Քերոբյանը մասնակցել է Իրան-Հայաստան առևտրի պալատի կազմակերպած գործարար համաժողովին

Հունվարի 22-ին՝ Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության այցի առաջին օրը, նախարարը մասնակցեց ՀՀ դեսպանության և Իրան-Հայաստան առևտրի պալատի կողմից կազմակերպված գործարար համաժողովին: Նախարար Քերոբյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Մտքերի փոխանակման և քննարկումների ընթացքում արծարծվեցին հայ և իրանցի գործարարների միջև առևտրային կապերի ամրապնդմանը, նրանց կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող բազմաթիվ հարցեր: Հունվարի 23-ից մեկնարկեց նախարար Քերոբյանի հանդիպումների շարքն ԻԻՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Թեմայի այլ նորություններ