Կրիպտոակտիվների միջոցով հարկերից խուսափելու, փողերի լվացման դեպքեր կան. ՊԵԿ-ը դիմել է ԿԲ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    57%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Կրիպտոակտիվների միջոցով հարկերից խուսափելու, փողերի լվացման դեպքեր կան. ՊԵԿ-ը դիմել է ԿԲ

Կրիպտոակտիվների միջոցով հարկերից խուսափելու, փողերի լվացման դեպքեր կան. ՊԵԿ-ը դիմել է ԿԲ

Կրիպտոակտիվների միջոցով հարկերից խուսափելու, փողերի լվացման դեպքեր կան, ՊԵԿ-ից ԿԲ-ին հորդորել են կարգավորել ոլորտը: Այս մասին երեկ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Ունեցել ենք օպերատիվ հետախուզական միջոցառումներ, արձանագրվել է մեծ գումարի կանխիկի տրամադրման դիմաց կրիպտոակտիվի ձեռքբերում և էլեկտրոնային դրամապանակի կամ այլ միջոցների վրա կրիպտոակտիվի բացում»,- ասաց Բադասյանը:

Ըստ նրա, սակայն, այդ գործողությունները որևէ արդյունք չեն ունեցել՝ նաև այն պատճառով, որ հստակ կարգավորված չէ, թե կրիպտոակտիվները, ի վերջո, ի՞նչ են և ի՞նչ իրավական կարգավիճակ ունեն, դրանցով գործարքներն ինչպե՞ս են իրականացվում:  ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ աշխարհը գնացել է կարգավորման ճանապարհով:

«Եվ մենք Կենտրոնական բանկին բազմիցս խնդրել ենք, որ այդ ոլորտն անպայման կարգավորվի, որովհետև չկարգավորելով՝ մենք թույլ ենք տալիս բազմաթիվ ստվերային գործարքներ, մինչդեռ, աշխարհում դրա փորձն արդեն կա: Եվ կրիպտոակտիվների միջոցով թե´ հարկերից խուսափելու, թե´ փողերի լվացման դեպքեր, բնական է, որ կան, և բնական է, որ այդ հարցը շուտափույթ պետք է կարգավորել՝ այդ թվում հարկային վարչարարությունը կազմակերպելու համար»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ