Կենտրոնական բանկը երեք նոր հուշադրամ է թողարկել
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Կենտրոնական բանկը երեք նոր հուշադրամ է թողարկել

Կենտրոնական բանկը երեք նոր հուշադրամ է թողարկել

ՀՀ Կենտրոնական բանկը 3 նոր հուշադրամ է թողարկելհայտնի դիմանկարիչ եւ բնանկարիչ Եղիշե Թադեւոսյանի ծննդյան 150, անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 125 եւֆրանսիացի հայազգի կինոռեժիսոր, գրող Անրի Վեռնոյի ծննդյան 100-ամյակներին նվիրված:


100 դրամ անվանական արժեքով «Եղիշե Թադեւոսյան 150» հուշադրամի դիմերեսին հատված է պատկերված «Նկարչի կինը՝ Ժյուստինը» կտավից, դարձերեսին՝  «Ինքնադիմանկար» եւ «Սեւանա կղզու Առաքելոց եկեղեցին» կտավներից:

Տպաքանակը 500 հատ է, մետաղը/հարգը՝ արծաթ 9250 , քաշը՝ 28,28 գ: Էսքիզների հեղինակը Լուսինե Լալայանն է:

10000 դրամ անվանական արժեքով «Հրաչյա Ներսիսյան 125» հուշադրամի դիմերեսին պատկերված է Հրաչյա Ներսիսյանի հուշաքարին պատկերված խորաքանդակից հատված, դարձերեսին՝ Հրաչյա Ներսիսյանի դիմապատկերը:

Տպաքանակը 300 հատ է, մետաղը/հարգը՝ոսկի 9000, քաշը՝ 8,6 գ: Էսքիզների հեղինակը Լուսինե Լալայանն է:

100 դրամ անվանական արժեքով «Անրի Վեռնո 100» հուշադրամի դիմերեսին պատկերված է Անրի Վեռնոյին շնորհված Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանը, «Փարաջանովյան թալեր» եւ «Սեզար» մրցանակների պատկերները։Դարձերեսին` Անրի Վեռնոյի դիմապատկերն է, կինոժապավեն եւ «Արգելված պտուղը» ու «Մի գիշերվա պատմությունը» կինոնկարների պաստառներից հատվածներ։

Տպաքանակը 500 հատ է, մետաղը/հարգը՝արծաթ 9250, քաշը՝ 28,28 գ: Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյանն է:

Հուշադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում:

Թեմայի այլ նորություններ