ԿԲ-ն 2021-ի համար կանխատեսում է 1.4 տոկոս տնտեսական աճ. ցուցանիշը վերանայվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԿԲ-ն 2021-ի համար կանխատեսում է 1.4 տոկոս տնտեսական աճ. ցուցանիշը վերանայվել է

ԿԲ-ն 2021-ի համար կանխատեսում է 1.4 տոկոս տնտեսական աճ. ցուցանիշը վերանայվել է

ՀՀ կենտրոնական բանկը վերանայել և նվազեցրել է 2021-ի համար տնտեսական աճի՝ ավելի վաղ կանխատեսած ցուցանիշը: Այս մասին մարտի 16-ին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Մենք որոշակիորեն վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը: Եթե նախկինում մեր գնահատականների համաձայն՝ Հայաստանում տնտեսական աճը 2021-ին պետք է լիներ 2 տոկոս, ապա այժմ մեր գնահատականներով այն կկազմի 1.4»,-ասաց Գալստյանը:

Նա դա պայմանավորեց հիմնականում նախորդ տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակով տնտեսության որոշակի ճյուղերում նկարագրված ու արձանագրված թուլացումներով: Մասնավորապես արդյունաբերության, ծառայությունների, գյուղատնտեսության ճյուղերում կան որոշակ նվազումներ: Ուստի ԿԲ-ի կանխատեսումների համաձայն՝ տնտեսական աճն այս պահի դրությամբ ունեցած տվյալների, այս պահին կատարված կանխատեսումների համաձայն՝ 1.4 տոկոս է:

Թեմայի այլ նորություններ