Կառավարությունը հաստատեց անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    21%
    15 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    15 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Կառավարությունը հաստատեց անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը

Կառավարությունը հաստատեց անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը

Նախատեսվում է բոլոր մարզերում անասնաբուծության ճյուղում ներդրումային ծրագրերի շրջանակում տնտեսվարողներին տրամադրել առավելագույնը 5 փուլով փոխհատուցում, ընդ որում՝ 1 շահառուին տրամադրվող փոխհատուցումը առավելագույնը կկազմի ընդամենը կատարված ներդրումների 35%-ը, բայց ոչ ավելի, քան 3,5 մլրդ դրամը, իսկ միայն թռչնաբուծության ուղղությամբ՝ ոչ ավելի, քան 2,8 մլրդ դրամը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունն անընդհատ աշխատում է գյուղատնտեսական արտադրողականությունը բարձրացնելու և գյուղատնտեսությունն ավելի եկամտաբեր դարձնելու ուղղությամբ, և այդ ուղղությամբ մեր հիմնական ճանապարհը գյուղատնտեսության խոշորացումն է:

«Մենք անցած տարի բարձրացրեցինք ինտենսիվ այգիների սահմանաչափը և հիմա առաջ ենք բերել մի նոր փորձնական ծրագիր, որով խթանելու ենք խոշոր գյուղատնտեսական ծրագրերն անասնաբուծության, մասնավորապես, տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ոլորտներում, որովհետև այս երեք ուղղություններով էլ մեր ինքնաբավության մակարդակը բավականին ցածր է, և մենք կարիք ունենք ինչքան հնարավոր է արագ խոշոր գյուղատնտեսական համալիրներ ձևավորել: Նախագծով առաջարկում ենք խոշոր ներդրումային ծրագրերի ներքո արված կապիտալ ծախսերի մինչև 35 տոկոսը փոխհատուցել 5 տարվա ընթացքում, որը կվերահսկվի «Մեծ քառյակի» (Big Four) աուդիտորական ընկերությունների կողմից, որը նաև կերաշխավորի այս ծրագրերի իրագործման արդյունավետությունը: Արդյունքում մենք պլանավորում ենք, որ գյուղատնտեսության արտադրողականությունն ընդհանուր առմամբ էապես կբարելավվի, և մենք կունենանք խոշոր գյուղատնտեսական համալիրներ, որոնք կապահովեն նաև բավարար չափով պարեն մեր պարենային անվտանգության համար»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:

«Մենք գյուղատնտեսական ծրագրերի մասին ենք ասում, ես կարծում եմ՝ այս թեմաներով մեր մարզպետարաններն ավելի ակտիվ պետք է զբաղվեն,- նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,- ամեն գյուղացի և ամեն պոտենցիալ ներդրող պետք է տեղյակ լինեն»:

«Մենք այստեղ դիտարկում ենք իսկապես գերխոշոր ծրագրերը՝ 10 միլիարդից ոչ պակաս ծրագրերը և՛ տավարաբուծության, և՛ խոզաբուծության ոլորտում, իսկ թռչնաբուծության ուղղությամբ՝ 8 մլրդ և ավելի: Կարծում ենք, որ շուկան պատրաստ է նաև դրան, մենք կգտնենք այդ ներդրողներին, որոնք այդ ներդրումը կանեն»,- ասաց Քերոբյանը:

Թեմայի այլ նորություններ