Կառավարության ծրագրով մինչև 2026թ. պետք է ստեղծվի արդյունաբերական 3 գոտի
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Կառավարության ծրագրով մինչև 2026թ. պետք է ստեղծվի արդյունաբերական 3 գոտի

Կառավարության ծրագրով մինչև 2026թ. պետք է ստեղծվի արդյունաբերական 3 գոտի

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ի համատեղ նիստում խոսել է իր ղեկավարած կառույցի գործունեությունից և առաջիկա ծրագրերից:

Նախարարն անդրադարձել է մեր երկրի լոգիստիկ խնդիրներին, ինչը պայմանավորված է շրջափակմամբ: Նա ներկայացրել է  առաջիկա գործողությունների պլանը. առաջինը Հայաստանի երկաթուղային համակարգը ԵԱՏՄ երկաթուղային համակարգին միացնելն է: Տարվա սկզբից քննարկումներ են եղել ռուսական, եվրոպական բեռնափոխադրող ընկերությունների հետ: Պատրաստ է նախագիծ, որն առաջիկայում կներկայացվի կառավարության քննարկմանը:

Դրանով նախատեսվում է լաստանավային կանոնավոր հաղորդակցություն ունենալ Փոթի և Պորտ Կավկազ նավահանգիստների միջև: Դա թույլ կտա մեր երկաթուղային համակարգին միանալու եվրասիականին, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, բարելավել լոգիստիկ հնարավորությունները ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև Բելառուսի ու Ղազախստանի հետ:

Վահան Քերոբյանի խոսքով՝ Ռուսաստանի հետ ձևավորվում է երկկողմ տնտեսական օրակարգ, որը ներառում է ներդրումային ծրագրեր: Այս շրջանակում նախարարն առանձնացրել է պղնձաձուլական կլաստերի ստեղծման հարցը, որը քննարկումների փուլում է: Կա համագործակցություն ռուսական երկաթուղիների հետ՝ Երևան-Թբիլիսի գնացքի ընթացքն արագացնելու նախագծի հարցում: Նախարարը տեղեկացրել է, որ ՌԴ ազատ տնտեսական գոտիների ասոցիացիաների հետ աշխատանք է իրականացվում լոգիստիկ պարկերի նախագծի հարցում:

Կառավարության ծրագրով մինչև 2026թ. պետք է ստեղծվի  արդյունաբերական 3 գոտի: Դրանք կլինեն Գյումրիում, Արարատում և Սյունիքում: Արարատի արդյունաբերական գոտին նախատեսված է լինելու իրանական ընկերությունների, իսկ Գյումրիինը՝ ԵԱՏՄ-ի և եվրոպական երկրների համար:

Թեմայի այլ նորություններ