Հյուսիս-հարավ նախագծի շնորհիվ Հայաստանը կարող է կարևոր տարանցիկ հանգույց դառնալ․ ԵԱԶԲ զեկույց
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    26%
    22 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    50%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Հյուսիս-հարավ նախագծի շնորհիվ Հայաստանը կարող է կարևոր տարանցիկ հանգույց դառնալ․ ԵԱԶԲ զեկույց

Հյուսիս-հարավ նախագծի շնորհիվ Հայաստանը կարող է կարևոր տարանցիկ հանգույց դառնալ․ ԵԱԶԲ զեկույց

Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը մեծ նշանակություն կարող է ունենալ արտաքին շուկաների հետ Հայաստանի Հանրապետության տրանսպորտային կապվածությունը բարձրացնելու համար: Այդ մասին նշված է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք. Եվրասիայի տրանսպորտային հիմքի ստեղծումը» զեկույցում:

Ըստ զեկույցի՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքը, որն այժմ շինարարության ավարտական փուլում է և պետք է Հայաստանը կապի Իրանի հետ, կարող է լրացվել Քվեշեթ-Կոբի նոր՝ 23 կմ-անոց հատվածով, այդ թվում՝ Վրաստանի տարածքում 10-կիլոմետրանոց թունելով:

«Վերին Լարս անցակետի ռուս-վրացական ավտոմոբիլային կետ տանող ճանապարհին փոխարինող ուղու կարգավիճակում թունելը Հայաստանի Հանրապետության համար տրանսպորտային-հաղորդակցական հնարավորությունների զարգացման և արտաքին շուկաներում նրա ապրանքների հասանելիության համար կբացի նոր հեռանկարներ։ Հայաստանը կարող է կարևոր տարանցիկ հանգույց դառնալ՝ Հյուսիս-հարավ ճանապարհին միանալու շնորհիվ: Հնդկաստանն ու Իրանն ակտիվորեն աջակցում են այդ նախաձեռնությանը»,- ասված է փաստաթղթում:

Նշվում է, որ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի գործարկումը ռազմավարական նշանակություն ունի Իրանի և Հնդկաստանի համար։ Դեռևս 2021 թ. մարտին Իրանում Հնդկաստանի դեսպանն ասել էր, որ Հայաստանի միացումը Հյուսիս-հարավ նախագծին կարող է իրականացվել իրանական Չաբահար նավահանգստի միջոցով: Ներկայում Ռուսաստանի հետ Իրանի հիմնական ապրանքաշրջանառությունն իրականացվում է Ադրբեջանի տարածքով, իսկ արտահանումը Եվրոպա՝ Թուրքիայով: Հայաստանի միջոցով Իրանը կարող է դիվերսիֆիկացնել բեռների մատակարարման երթուղիները։

Իսկ Հնդկաստանը Հյուսիս-հարավի միջոցով կարող է կարճ ճանապարհ ստանալ դեպի Վրաստան, Սևծովյան ափի նավահանգիստներ և դեպի ԵԱՏՄ շուկա:

Զեկույցում նշվում է, որ Հյուսիս-հարավ նախագծի զարգացումը բխում է Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի շահերից: Նշվում է, որ Հայաստանի միացումը միջազգային տրանսպորտային միջանցքին հնարավոր կլինի միայն Հյուսիս-հարավ ազգային ավտոմոբիլային մայրուղու հատվածի շինարարության դեպքում, ինչը թույլ կտա կրճատել հեռավորությունը Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահման:

Թեմայի այլ նորություններ