Հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է հիփոթեքային վարկի գծով վերադարձված եկամտային հարկի գումարների զգալի աճ. ՊԵԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է հիփոթեքային վարկի գծով վերադարձված եկամտային հարկի գումարների զգալի աճ. ՊԵԿ

Հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է հիփոթեքային վարկի գծով վերադարձված եկամտային հարկի գումարների զգալի աճ. ՊԵԿ

2021 թ. հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների քանակի զգալի աճ: 
 

Այսպես` 2021 թ. հունվար-հունիս ամիսներին վարկառուներին (համավարկառուներին) հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված վճարման հանձնարարականներում ներառված (վերադարձված) եկամտային հարկի գումարը կազմել է 9,7 մլրդ դրամ: 2020 թվականի հունվար-հունիս ամիսներին նույն ցուցանիշը կազմել է 5,8 մլրդ դրամ, 2019 թվականի նույն ժամանակաշրջանում` շուրջ 3,4 մլրդ դրամ, իսկ 2018 թ.` ավելի քան 2 մլրդ դրամ: 

Այսինքն, 2021 թ. առաջին կիսամյակում, 2020 թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ վարկառուներին (համավարկառուներին) վերադարձված եկամտային հարկի գումարը ավել է կազմել շուրջ 3,9 մլրդ դրամ, կամ աճը կազմել է ավելի քան 67%:  

2021 թ. հուլիսի 1-ի դրությամբ գործընթացում ներգրավված է եղել 16101 շահառու՝ նախորդ ժամանակաշրջանի համադրելի ժամանակահատվածի՝ 9847-ի դիմաց։ Իսկ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին շահառուների թիվը կազմել է 5362, իսկ 2018-ին՝ 3363։

 

Թեմայի այլ նորություններ