ՀՀ-ն առաջ է մղում տարածաշրջանում առկա տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման օրակարգը. Արմեն Սիմոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

ՀՀ-ն առաջ է մղում տարածաշրջանում առկա տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման օրակարգը. Արմեն Սիմոնյան

ՀՀ-ն առաջ է մղում տարածաշրջանում առկա տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման օրակարգը. Արմեն Սիմոնյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր առցանց հարթակում մասնակցել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների տրանսպորտի հարցերով երկրորդ համաժողովի աշխատանքներին։

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

 

Արմեն Սիմոնյանը իր և ՀՀ ՏԿԵ նախարարության անունից ողջունել է համաժողովի մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք։

Փոխնախարարն ընդգծել է, որ ժամանակակից շուկայական տնտեսության հիմնական խնդիրներից մեկը ոչ միայն տրանսպորտային հաղորդակցության ապահովումն է, այլ նաև տրանսպորտային ենթակառուցվածքների կառավարման նոր լոգիստիկ մեթոդների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ՝ վերջինիս սպասարկման որակի և անվտանգության բարձրացումը։ «Ենթակառուցվածքների որակի բարելավումը կարևոր պայման է տրանսպորտային լոգիստիկայի համար: Այս առումով, վերջին տարիներին Հայաստանում լայնածավալ աշխատանքներ են իրականացվել ճանապարհային ցանցի բարելավման ուղղությամբ»,-նշել է Արմեն Սիմոնյանը, ներկայացնելով այս ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքները։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրին, որը հավակնում է դառնալ միջազգային չափանիշներին համապատասխան տարանցիկ միջանցք՝ կապելով Եվրոպան և Ասիան, Եվրասիական տնտեսական միության շրջանակում թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ստեղծմանը, երկրում ճանապարհային վճարի էլեկտրոնային գանձման համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքներին։ «Հայաստանի Հանրապետության ստանձնած միջպետական պարտավորությունների շրջանակում նախատեսվում է կատարելագործել ճանապարհային, երկաթուղային և օդային փոխադրումների ոլորտը կարգավորող օրենսդրությունը։ Համաձայնեցվել է նաև ԵՄ -ի և Հայաստանի միջև ընդհանուր օդային տարածքի մասին համաձայնագրի տեքստը»,-հավելել է փոխնախարարը՝ ընդծելով, որ Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում առկա տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման օրակարգը, ինչը նոր հնարավորություններ կստեղծի Հարավային Կովկասում խաղաղության դարաշրջան բացելու համար և նոր թափ կհաղորդի այսօրվա համաժողովի օրակարգում ներառված Կայուն զարգացման մի շարք մարտահրավերների լուծմանը։

Թեմայի այլ նորություններ