ՀԷՑ-ը կտուգանվի. Ինչ խախտումներ են հայտնաբերվել. «Ժողովուրդ»
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

ՀԷՑ-ը կտուգանվի. Ինչ խախտումներ են հայտնաբերվել. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ը կտուգանվի. Ինչ խախտումներ են հայտնաբերվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է տուգանել «Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովի նախագահի այս տարվա ապրիլի 30-ի հրամանի հիման վրա ստեղծված աշխատանքային խումբը մայիսի 4-8-ը ՀԷՑ-ի կողմից առանձին սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով «Արարատ», «Աշտարակ» և «Աբովյան» էլեկտրական ցանցերում իրականացրել է մոնիթորինգ: Արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:

Մեզ հայտնի դարձավ, որ իրականացվել է թվով 720 սպառողների առևտրային հաշվառքի սարքի զննում և փաստացի ցուցմունքների գրանցում, որոնք համեմատվել են մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ընկերության աշխատակիցների կողմից ցուցմունքների ֆիքսման բլանկներով գրանցված միևնույն առևտրային հաշվիչների ցուցմունքների հետ: Պարզվել է, որ ՀԷՑ-ի աշխատակիցների կողմից մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ցուցմունքների ֆիքսման բլանկներում գրանցված թվով 33 հաշվիչներով արձանագրված ցուցմունքներն ավելի մեծ են, քան մայիսի 4-8-ը ժամանակահատվածում աշխատանքային խմբի կողմից նույն առևտրային հաշվիչներից կարդացված ցուցմունքները: Արդյունքում ՀԾԿՀ-ն մտադիր է հուլիսի 8-ի նիստում ընկերությանը տուգանել 10 մլն դրամի չափով: Արդյոք ՀԷՑ-ը կբողոքարկի ՀԾԿՀ որոշումը՝ ցույց կտա ժամանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թեմայի այլ նորություններ