Հայաստանում կստեղծվի «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    26%
    22 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    50%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Հայաստանում կստեղծվի «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն

Հայաստանում կստեղծվի «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն

Տեղական արտադրանքի արտահանման գործընթացը խթանելու համար Հայաստանում նախատեսվում է հիմնել «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն։ Այդ նպատակով հունիսի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնագետների հանդիպումը  Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։

«Կենտրոնի հետ համագործակցությունը տեղական արտադրողներին հնարավորություն կընձեռի հայրենական արտադրանքն արտահանել դեպի արևելյան շուկա և ունենալ նոր գործընկերներ»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը։

Կենտրոնը սերտիֆիկացում է իրականացնում արտադրանքի և ծառայությունների՝ ներառյալ առևտրի և հանրային սննդի համար

«Սերտիֆիկացում կիրականացվի մսամթերքի, թռչնամսի, , ձկնեղենի, կաթ և կաթնային արտադրանքի, հացաբուլկեղենի և հրուշակեղենի, սննդային հավելումների և այլ սննդամթերքի, առողջապահություն և օծանելիքի, կոսմետիկական միջոցների, զբոսաշրջության, սպա ծառայությունների, վարսահարդարման, ֆիթնեսի, տաքսի ծառայությունների համար»,- առանձնացրեց «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի գլխավոր տնօրեն Հայդար Գազիզովը։

«Հալալ» կենտրոնը սերտիֆիկացման հեղինակավոր մարմին է ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում: Այն իր գործունեությունը ծավալում է 2002 թվականից ՌԴ մահմեդականների հոգևոր կառավարման ներքո և համարվում է ԱՊՀ երկրներում «Հալալ» ինդուստրիայի հիմնադիրը։

«Հալալ» կենտրոնը գործընկերային հարաբերություններ է հաստատել նաև Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի արտադրողների հետ։

Ներկայումս ավելի քան 40 ընկերություն Կենտրոնի միջոցով իրենց արտադրանքն արտահանում են Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, Բահրեյն, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Իրանի Իսլամական Հանրապետություն։

Թեմայի այլ նորություններ