Հայաստանում կանցկացվեն Նիդերլանդա-հայկական գործարարության օրեր. կբացվի Նիդերլանդա-հայկական առևտրի պալատ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    21%
    15 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    15 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Հայաստանում կանցկացվեն Նիդերլանդա-հայկական գործարարության օրեր. կբացվի Նիդերլանդա-հայկական առևտրի պալատ

Հայաստանում կանցկացվեն Նիդերլանդա-հայկական գործարարության օրեր. կբացվի Նիդերլանդա-հայկական առևտրի պալատ

Հայաստանում հուլիսի 6-8-ը կանցկացվեն Նիդերլանդա-հայկական գործարարության օրեր: Միջոցառումը կազմակերպում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը՝ հիբրիդային հարթակի շրջանակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը նշեց, որ Նիդերլանդա-հայկական գործարարության օրերի շրջանակում մի շարք ծրագրեր են նախատեսված՝ շեշտադրելով գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:

«Քանի որ դեսպանությունը Հայաստանում նոր է, մեկ ու կես տարի է գործունեություն ծավալում, հետևաբար, մենք առաջինը ներկայացնելու ենք մեր տնտեսական առաջնահերթությունները: Այն ճանաչողական բնույթ ունի: Նախ, հասարակությունն իմանա, որ Հայաստանում կա Նիդերլանդների դեսպանություն, այն ունի տնտեսական բաժին: Մեր առաջնահերթությունը լինելու է հենց տնտեսական համագործակցությունը զարգացնելն ու խորացնելը: Կխոսենք ֆինանսավորման մեխանիզմների մասին, կներկայացվեն աջակցության գործիքակազմերը:  Բիզնեսների համար շատ լավ աջակցության ծրագիր ունենք, անվճար փորձագետներ ենք տրամադրում փոքր և միջին ձեռնարկատերերին»,-ասաց Լարիսա Հարությունյանը:

Ակնկալվում է, որ միջոցառմանը Նիդերլանդներից գործարարների այց կլինի Հայաստան: Դրանից բացի, գործարարների մի խումբ էլ կմիանա առցանց: Առանձնացված ոլորտներն են գյուղատնտեսությունը՝ հիմնական առանցքում ջերմոցային տնտեսությունն է, տեղեկատվական տեխնոլոգիաները:

Միջոցառման շրջանակում նախատեսվում է Հայաստանում Նիդերլանդա-հայկական առևտրի պալատի հանդիսավոր բացումը, որից հետո Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը հուշագիր կստորագրի Նիդերլանդա-հայկական առևտրի պալատի հետ: Նպատակն է՝ խթանել գործարար կապերի ամրապնդումը, ներգրավել ներդրումներ, զարգացնել երկկողմ առևտրային հարաբերությունները, բազմապրոֆիլ օժանդակություն ցուցաբերել պալատի անդամներին:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել, կարող են գրանցվել՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը նամակ ուղարկելով JER-EVENTS@minbuza.nl էլ-հասցեին, հստակ նշելով  հետաքրքրող ոլորտն ու օրը: Օրակարգը կտրամադրվի գրանցվելուց հետո։ Մասնակցությունն անվճար է։

Թեմայի այլ նորություններ