Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայնել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստան մատակարարվող գազի գնի առնչությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայնել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստան մատակարարվող գազի գնի առնչությամբ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայնել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստան մատակարարվող գազի գնի առնչությամբ

«Բանակցությունը գազի գնի շուրջ մշտապես տեղի ունեցող գործընթաց է: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել սահմանին և Հայաստանի տարածքում գազի գնի վերաբերյալ: Բանակցություններն ընթանում են 2019 թվականից, բավականին խորությամբ են ուսումնասիրվել, և մի շարք հարցերի շուրջ մենք եկել ենք կոնսենսուսի»,- Գրիգորյանի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:

Գրիգորյանը նշել է գլխավոր խնդիրներից մեկը, որի շուրջ կողմերը դեռ չեն կարողացել համաձայնություն ձեռք բերել: «Այդ իրավիճակը կապված է Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի հետ, որը պատկանում է «Գազպրոմին» և ներկայում չի գործում: Մենք ցանկանում ենք, որ հինգերորդ էներգաբլոկը դառնա երկրի էներգետիկ համակարգի մի մասը: Սակայն «Գազպրոմի» հետ պայմանագրի համաձայն՝ ընկերության բոլոր ներդրումները պետք է ունենան 9 տոկոսի եկամտաբերություն: Կայանի կառուցումը լուրջ ներդրում է, սակայն այն չի երաշխավորում եկամտաբերությունը: Դրանում է խնդիրը, այդ իսկ պատճառով այն դեռ օրակարգում է»,- հավելել է փոխվարչապետը:

«Գազպրոմը» Հայաստան գազի միակ մատակարարն է: 2019 թվականի հունվարի 1-ից գազի գինը Հայաստանի համար 150 դոլարից հասել է 165 դոլարի՝ հազար խորոնարդ մետրի համար:  

Թեմայի այլ նորություններ